Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 105 հազար դոլարը

Լուրեր

10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Բոլորը

Բիթքոինի (BTC) փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 105 հազար դոլարի շեմը։ Կրիպտոարժույթն այս նշագծին հասել է դեկտեմբերի լույս 16-ի գիշերը, հաղորդում է Reuters-ը:

Ըստ աղբյուրի՝ կրիպտոարժույթի փոխարժեքը որոշակի կետում հավասար էր 105,142 դոլարի՝ մեկ բիթքոինի դիմաց։ Binance առևտրային հարթակի տվյալները ցույց են տալիս, որ կարճաժամկետ թռիչքի գագաթնակետին բիթքոինի փոխարժեքը կազմել է 106,449 դոլար, սակայն կարճ ժամանակ անց նվազել է․ Մոսկվայի ժամանակով 03:15-ի դրությամբ՝ փոխարժեքը կազմել է 105,031 դոլար՝ մեկ բիթքոինի դիմաց:

Թռիչքը համընկել է Ավստրալիայի և Ճապոնիայի ֆոնդային շուկաների բացման հետ, որտեղ կրիպտոարժույթները բավականին բարենպաստ վերաբերմունքի են արժանանում: Սակայն վերջին ժամանակներում բիթքոինի նկատմամբ հետաքրքրությունը հիմնականում պայմանավորված է կրիպտո ներդրողների հույսերով՝ կապված Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ապագա որոշումների հետ, որն ավելի վաղ դրականորեն է արտահայտվել կրիպտոարժույթի մասին, նշում է Reuters-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի