Իսրայելը վերջին տարիների ամենաուժեղ հարվածներն է հասցրել Սիրիայի Տարտուսին, որը երկրաշարժ է առաջացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սիրիական պատերազմի դիտորդ կազմակերպությունը երկուշաբթի վաղ առավոտյան հայտարարել է, որ իսրայելական հարվածները թիրախավորել են Սիրիայի ափամերձ Տարտուս շրջանում գտնվող ռազմական օբյեկտները՝ դրանք անվանելով «ամենաուժեղ հարվածներն» այդ տարածքում վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով AFP-ին։

«Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել՝ թիրախավորելով մի շարք օբյեկտներ, ներառյալ՝ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները և «երկիր-երկիր» հրթիռների պահեստները»,- հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը՝ հավելելով, որ դրանք «ամենածանր հարվածներն են Սիրիայի ափամերձ շրջանում 2012 թվականի հարվածների մեկնարկից ի վեր»:

Սոցցանցերում հրապարակված կադրերում արձանագրվել է հզոր պայթյունը:

Հաղորդվում է, որ հարվածները երկրաշարժ են առաջացրել, ցնցումներն արձանագրվել են երկրաշարժի մոնիթորինգի միջոցով։ The Times of Israel-ը գրում է, որ Իսրայելի սեյսմոլոգիական բաժանմունքի աշխարհագրական հետազոտությունը 3,1 մագնիտուդով ցնցում է հաղորդել տեղական ժամանակով 23:49-ին, որի էպիկենտրոնը գտնվել է Բանիաս քաղաքի ափից մոտ 28 կիլոմետր (17 մղոն) հեռավորության վրա:

Լրատվամիջոցը նշում է, որ երկրաշարժի խորությունը չափվել է 32 կիլոմետր (20 մղոն), և ոչ մի հաստատում չկա, որ ցուցմունքն իրականում առաջացել է պայթյունների հետևանքով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի