Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործեր է հարուցել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 15 անձանց դեմ

Լուրեր

30.04.2026 | 18:30
Հնդկաստանն ու Հայաստանը ռազմական տեխնիկայի համատեղ մշակում են սկսել. The Indian Express
30.04.2026 | 18:19
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին
30.04.2026 | 18:10
Ռուս սահմանապահները փուլ առ փուլ կհեռացվեն // ԵԽ-ն Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 18:03
ՌԴ-ից հացահատիկ և պարարտանյութեր Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել
30.04.2026 | 18:02
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
30.04.2026 | 17:58
Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության համար
30.04.2026 | 17:50
Նահանջ՝ 16 տեղով. ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը մամուլի ազատության ինդեքսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:45
Ինչո՞ւ եք պատերազմի օրերին հավասարության նշան դրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:40
Յուրի Ջորկաեֆ․ Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին և Վրաստանին է վստահել իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը
30.04.2026 | 17:36
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 17:27
Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
30.04.2026 | 17:19
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ օտարերկրյա ագրեսորների տեղը «իր ջրերի խորքն է»
30.04.2026 | 17:10
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու փորձերը
30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
Բոլորը

Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործեր է հարուցել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների դադարեցման դեմ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 15 անձանց դեմ։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

7 մարդ բերման է ենթարկվել գույքը վնասելու կամ ոչնչացնելու, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներ կամ բռնություն գործադրելու կասկածանքով, ևս 7-ը՝ խմբակային բռնություն կազմակերպելու և բռնի գործողությունների հրապարակային կոչերի կասկածանքով։ Մեկ անձ բերման է ենթարկվել պայթյուն նախապատրաստելու կասկածանքով։

Ձերբակալվածներից մեկը 18-ամյա պատանի է։ ՆԳՆ-ն պնդում է, որ նոյեմբերի 30-ին հանրահավաքի ժամանակ նա գտնվել է Ռուսթավելի պողոտայում և դանակով հարձակվել է ոստիկանի վրա։

Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում նոյեմբերի 28-ից։ Դրանք վերսկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին: «Էխո Կավկազա»-ի տվյալներով՝ այս օրերի ընթացքում անվտանգության ուժերը վարչական իրավախախտումների՝ խուլիգանության և օրենքի պահանջներին չենթարկվելու մեղադրանքով բերման են ենթարկել մոտ 300 անձի։ Բերման են ենթարկվել նաև ընդդիմության մի շարք առաջնորդներ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի