Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ազատվեց պաշտոնից

Լուրեր

15.10.2026 | 21:40
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Արգածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը Կառավարության որոշմամբ ազատվեց պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Հիշեցնենք՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ Գաբրիել Գյոզալյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի մարտից՝ Դաշնակցության և իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) միջև ստորագրված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրից հետո: Այդ համաձայնագրի շրջանակում երեք դաշնակցականներ՝ Արծվիկ Մինասյանը,Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանը ստացան նախարարական պորտֆելներ, իսկ երկուսը՝ Հովսեփ Սիմոնյանն ու Գագիկ Գյոզալյանը, ստանձնեցին Շիրակի և Արագածոտնի մարզպետների պաշտոնները: Ավելի վաղ, մարզպետի պաշտոնից ազատվել էր նաև Հովսեփ Սիմոնյանը, որին փոխարինել էր մեկ այլ Դաշնակցական՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը:

Նշենք, որ Դաշնակցական երկու արդեն նախկին մարզպետները պաշտոնից ազատվելու որևէ հիմնավորում չեն ներկայացրել: Գաբրիել Գյոզալյանը միայն շատ հակիրճ նշել էր. «Հոգնել եմ»:

 

Շողիկ Գալստյան