Պարտքը վերցնում ենք, որպեսզի դառնանք «Խաղաղության խաչմերուկ»․ Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 10:15
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության քննադատություններին:

«Թվային առևտրի, շրջանառության մասով ի՞նչ ենք արել մենք, ասել ենք՝ 300 հազար դրամից ավելի ինչ առնես, պիտի առնես բանկային փոխանցումով կամ քարտի միջոցով. դա նշանակում է կանխիկ ապօրինի շրջանառության դեմն առնել: Ինչի՞ համար ենք արել. կոռուպցիայի կանխարգելման: Ի՞նչ էիք դուք անում. ասում էիք՝ էդ խեղճ մարդկանց ինչո՞ւ եք ասում, կարող է՝ քեշ փող ունեն, ինչո՞ւ եք սահմանափակում նրանց իրավունքը»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության՝ Քաջարանի թունելի համար վարկ վերցնելու նախագծին կողմ չքվեարկելու որոշմանը՝ նշեց․ ընդդիմությունը դեմ է թունելի կառուցման ծրագրի համար վարկ վերցնելուն, որովհետև կարծում է, թե դրա համար պետք է դրամահավաք կազմակերպվի:

«Ինչի՞ համար ենք այդ պարտքը վերցնում, վերցնում ենք, որպեսզի դառնանք «Խաղաղության խաչմերուկ», ուզում ենք՝ Հյուսիս-հարավը կառուցենք, ուզում ենք՝ ճանապարհները բացվեն, ուզում ենք՝ ապրանք շրջանառվի, ուզում ենք՝ կողքի պետություններն էլ դրանից օգուտ քաղեն, առավել ևս օգուտ քաղենք մենք, մեր տնտեսվարողները, աշխարհում չլինենք ինչ-որ փակ տեղ: Դրա համար ենք վերցնում: Չի կարելի դրա համար գնալ, հումանիտար օգնություն խնդրել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։