Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ին տարածքային պահանջներ ներկայացնել․ Բաքվում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» համաժողով է անցկացվում

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Բաքվում մեկնարկել է «Վերադարձի իրավունք. արդարադատության առաջխաղացում Հայաստանից բռնի կերպով վտարված ադրբեջանցիների համար» միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի կողմից՝ Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ։ Միջոցառման մասնակիցներին ուղերձով է դիմել  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շարունակելով Հայաստանին անհիմն տարածքային պահանջներ ներկայացնել:

«Արևմտյան Ադրբեջանում՝ ներկայիս Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների և բռնի կերպով հեռացվել իրենց պատմական հայրենիքից։ 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին հարյուր հազարավոր ադրբեջանցիներ լքել են իրենց պապենական տունը և ապաստան փնտրել Ադրբեջանում՝ ավելի սարսափելի գաղթի հետևանքով: Այս սարսափելի տեղահանություններից հետո Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել, և Հայաստանը դարձել է մոնոէթնիկ պետություն»,- հայտարարել է Ալիևը։

Խոսելով Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտման մասին՝ Ալիևն ասել է, թե, իբր, «Ադրբեջանի այդ արդար պատերազմը միջազգային իրավունքի գերակայության տոն է»։

«Հայ հասարակության մեջ մեր ժողովրդի հանդեպ արմատացած ատելությունը, «մեծ Հայաստանի» առասպելական երևակայությունը, Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս մնացած Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը և այս երկրի արագ սպառազինումը խոչընդոտում են տևական խաղաղության հաստատմանը։ Հայաստանը միտումնավոր փորձում է «Արևմտյան Ադրբեջան» համայնքի գործունեությունը որպես սպառնալիք ներկայացնել իր տարածքային ամբողջականությանը, սակայն դրա նպատակն է ապահովել տեղահանված մեր հայրենակիցների վերադարձն իրենց պապենական հողերը՝ խաղաղ և ապահով պայմաններում։ Սա զուտ մարդու իրավունքների հարց է։ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի արևմտյան ադրբեջանցիների հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում են 101 ներկայացուցիչներ 51 երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից։ Ներկայացված են նաև Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 25 դիվանագիտական ​​ներկայացուցչություններ։ Համաժողովի մասնակիցների ընդհանուր թիվը 210 է։

Բաքվի գլխավոր հյուրերից է Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, ներկայում պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն։ Նա նշել է, թե շատ ուշադիր հետևում է համայնքի գործունեությանը։

«Համայնքի գործունեությունը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին։ Դա ոչ թե տարածքի, այլ մարդու իրավունքների հարց է։ Հայաստանը պետք է դրականորեն արձագանքի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու Ադրբեջանի մտադրություններին։ Մենք կարող ենք Հարավային Կովկասը վերածել խաղաղության տարածաշրջանի։ Բոլորը պետք է իմանան, որ անիմաստ է զենք գնելն ու նախապատրաստվելը՝ նայելով հարևան պետությունների հողերին»,- հավելել է թուրք պաշտոնյան։

Ի դեպ, Չավուշօղլուին և միջոցառման մի շարք մասնակիցների շնորհվել են «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի պատվավոր անդամության վկայականներ։

Էմմա Չոբանյան