Ռոսավիացիան խոստովանել է, որ ադրբեջանական օդանավի կործանումից առաջ Չեչնիայում ԱԹՍ-ների գրոհ են հետ մղել

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Azerbaijan Airlines-ի օդանավը չի կարողացել վայրէջք կատարել Չեչնիայի մայրաքաղաքում՝ «Գորգ» (փակ երկնքի) ռեժիմի պատճառով, որը սահմանվել էր Ուկրաինայի հարձակումների պատճառով, հայտարարել է Ռոսավիացիայի ղեկավար Դմիտրի Յադրովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ղազախստանի Ակտաու քաղաքում ավիավթարից առաջ Գրոզնիի օդանավակայանի տարածքում սահմանվել էր «Գորգ» ռեժիմ, որը պահանջում է բոլոր ինքնաթիռներից անհապաղ հեռանալ նշված տարածքից։ Ռեժիմը սահմանվել է «Գրոզնի և Վլադիկավկազ քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով», ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Գրոզնիի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին՝ «Azerbaijan Airlines»-ի չվերթի ժամանման պահին։ Ռուսաստանի իշխանություններն առաջին անգամ հաստատել են այս փաստը։

«Ռոսավիացիայի» ղեկավարը մեկնաբանության մեջ ոչինչ չի նշել այն վնասի մասին, որ ինքնաթիռը կարող էր ստանալ հակաօդային պաշտպանության համակարգի հարձակումը հետ մղելու հետևանքով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի