«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

«Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծի շուրջ 1000 նոր աշխատատեղ։

Նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ հաջողությամբ հաղթահարվել բոլոր փուլերը, իրականացվել է շատ մանրամասն աշխատանք, իսկ բոլոր ռիսկերը կամ հնչած մտահոգությունները փարատվել են։

«Սա մի մեգապրոյեկտ է, որը հանգեցնելու է ավելի քան հազար աշխատատեղերի ստեղծմանը, պետական բյուջե հարկերի տեսքով վճարումներ կատարելուն, բայց որ ամենակարևորն է, նպաստելու է տվյալ համայնքի զարգացմանը։ Մենք հավատում ենք այս նախագծի հաջողմանը», – նշել է Գևորգ Պապոյանը։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը, ի պատասխան լրագրողների հարցի, հայտնել է, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա եռամսյակում, իսկ բուն շահագործումը նախատեսվում է 2025 թվականի չորրորդ եռամսյակում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կից ներկայացնում ենք ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» N 81-Ա որոշումը: