Աղքատներն ավելացել են, գներն էլ` թանկացել. 2024-ը` թվերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Որքան են աճել գներն ու աշխատավարձերն այս տարի, ինչպես է փոխվել դրամի փոխարժեքը, տնտեսական ամենակարևոր ցուցանիշները բարելավվե՞լ են, թե՞ վատթարացել․ Factor TV-ն ամփոփել է 2024-ի ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ արձանագրված փոփոխություններն ու քաղաքացիների բարեկեցությանը վերաբերող ցուցանիշները։ 

Հայաստանում աղքատության մակարդակի վերաբերյալ վերջին պաշտոնական տվյալները վերաբերում են նախորդ տարվան՝ 2023 թվականին, որը հրապարակվել է 2024-ի նոյեմբերին։ Այսպիսով՝ 2023 թվականին աղքատության մակարդակը, հաշվարկված ըստ աղքատության միջին գծի, ՀՀ-ում կազմել է 23.7%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 1.1 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը’ 1.1%՝  նախորդ տարվա նույն ցուցանիշի նկատմամբ նվազելով 0.1 տոկոսային կետով: 2023 թվականին աղքատության միջին գիծ է սահմանվել ամսական 53 հազար 590  դրամը, այսինքն՝ դրանից ցածր եկամուտներ ունեցողները համարվել են աղքատ։ Այնուամենայնիվ, նշենք, որ ըստ վերին գծի աղքատությունն ավելացել է՝ նախորդ տարվա 41,3 տոկոսի փոխարեն կազմելով 42,6 %: 

***

2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,857 դրամ։ Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ արձանագրվել է 6․4% աճ։ Պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.5%-ով և կազմել 217,449 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.3%-ով և կազմել 304,702 դրամ։

***

Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա նոյեմբերին, անցած տարվա նոյեմբերի համեմատ, գնաճը կազմել է 1,4%: Դեկտեմբերի տվյալները դեռևս չեն հրապարակվել։ Հայաստանի 2024 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել էր 4%, իսկ Կենտրոնական բանկը տարեվերջին նվազեցրեց թիրախը՝ խոստանալով, որ 2025-ին գնաճը կլինի 3 %-ի շրջանակում։ 

***

2024-ի ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի գները մի քանի անգամ փոփոխությունների ենթարկվեցին։ Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գները նվազել են 5.5%-ով, դիզելային վառելիքինը՝ 9.1%-ով:

***

Տարվա ընթացքում կենտրոնական բանկը աստիճանաբար նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Տարեսկզբին այն սահմանված էր 9,25 %, տարեվերջին արդեն կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանեց 7 %: Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Տոկոսադրույքի իջեցումը որոշ ժամանակ անց կարող է հանգեցնել նրանց կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը։ Սա էլ իր հերթին նպաստում է բնակչության շրջանում փողի ու սպառման աճին։ Պահանջարկի մեծացումն էլ հանգեցնում է գնաճի։

***

Պետական պարտքի ցուցանիշը 2024 թվականին հատեց 12 մլրդ դոլարի սահմանը։ Նախորդ տարին փակեցինք 11,8 մլրդ դոլար պետական պարտքով, իսկ այս տարվա նոյեմբերի տվյալներով՝ ՀՀ պետական պարտքը կազմում է 12,569 մլրդ դոլար։  Սրանից 495 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է, իսկ Կառավարության շուրջ 12 մլրդ դոլար պարտքից 5,8 մլրդ-ը արտաքին պարտքն է, 6,2 մլրդ-ը՝ ներքին։ 

****

Հայաստանում 2024 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշի ամփոփ պատկերն, ըստ տարբեր վերլուծությունների, ավելի համեստ կլինի, քան նախորդ տարիներին։ Թեև Կառավարությունն այս տարվա համար 7%-ին մոտ տնտեսական աճ էր խոստանում, այնուամենայնիվ, տարեվերջին արդեն սպասելիքները նվազեցին։ Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսման՝ 2024-ը կփակենք 6 % կամ դրանից էլ պակաս տնտեսական աճով։ Իսկ հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ Հայաստանում հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8․1 %-ով։

****

2024 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 1.3% և 0.5% հավելաճ։  2024թ. նոյեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 0.4% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.8 % նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 1.5% նվազում և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 2.0% հավելաճ: 2024թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 389.0 դրամ, ինչը 3.4%-ով ցածր է 2023թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից՝ 402.5 դրամ: 

****

2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5․2%-ով։ 2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազ. 328 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 872 հազ. 832 ՀՀ դրամի համեմատ։

***

Կրիպտոարժույթի շուկայի համար տարին շրջադարձային եղավ։ Բիթքոինի արժեքը հատեց 100 հազար դոլարի շեմը, այնինչ տարեսկզբին այն արժեր շուրջ 40 հազար դոլար։  Ռեկորդային աճը տեղի է ունենում շուկայի կառուցվածքային նշանակալի փոփոխությունների ֆոնին՝ պայմանավորված Դ.Թրամփի վարչակազմի շրջանում կարգավորումների հնարավոր փոփոխություններով, ԱՄՆ-ում բիթքոինի ռազմավարական պահուստի ստեղծման քննարկումներով: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան