Ադրբեջանը Կադիրովից մտադիր չէ որևէ օգնություն ընդունել, այլ պահանջում է փաստի ճանաչում ու ներողություն․ Ալիևի աշխատակազմի աղբյուր

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Չեչնիայի իշխանությունները նախօրեին հայտնել են, որ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հանձնարարությամբ պատրաստ են ֆինանսական և այլ օգնություն ցուցաբերել ադրբեջանական ավիաուղիների Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանման հետևանքով բոլոր զոհվածների և վիրավորների ընտանիքներին։

Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները, վկայակոչելով նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի անանուն ներկայացուցչին, հայտնում են, որ երկիրը չի ընդունի ոչ մի օգնություն։

«Ադրբեջանը ոչ մի օգնության կարիք չունի։ Ո՛չ պետությունը, ո՛չ քաղաքացիները չեն ընդունի նման օգնություն։ Մենք ցուցաբերում ու կշարունակենք ցուցաբերել անհրաժեշտ օգնություն մեր քաղաքացիներին։ Ադրբեջանը պահանջում է փաստի ճանաչում, ներողություն և համապատասխան փոխհատուցման վճարում»,- ասել է Ալիևի աշխատակազմի աղբյուրը:

Հավելենք, որ ավելի վաղ Euronews-ն ու Reuters-ը, ադրբեջանական կառավարական աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էին, որ ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից։ Նման տեղեկություն է հայտնել նաև ադրբեջանական իշխանամերձ Caliber.az-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի