Դա գործադուլ չէր, այլ աշխատանքների դադարեցում․ Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դա գործադուլ չէր, դա պարզապես աշխատանքների դադարեցում էր»,- « Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամն ու վարորդների գործադուլը» թեմայով քննարկման ժամանակ նշեց Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը՝ անդրադառնալով երեկ ավտոբուսի վարորդների կողմից երթուղի դուրս գալուց հրաժարվելուն։

Աշխատանքային իրավունքների պաշտպանը շեշտեց, որ թեև գործադուլը Սահմանադրական իրավունք է, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ու միջազգային իրավափաստաթղթերով ընդունված, և ցանկացած աշխատող, կոլեկտիվ, իրենց աշխատանքային, սոցիալ տնտեսական իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով ունեն գործադուլ կազմակերպելու և իրականացնելու իրավունք, այնուամենայնիվ, այս իրավունքի իրացման ճանապարհը, մեթոդները, մեխանիզմները նախատեսված են ՀՀ աշխատանքային օրենսգրքով։

«Եվ աշխատանքային օրենսգրքի մի ամբողջ գլուխ նվիրված է հենց կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում ծագած վեճերի լուծման ընթացակարգերին։ Այսինքն, ամբողջը պետք էր իրականացնել այդ ընթացակարգերի հիման վրա։ Դրա համար գործադուլ որակել չենք կարող։ Ցավոք, սա անօրինական գործողություն է, ինչքան էլ համաձայն լինեմ վարորդների ներկայացրած պահանջներին ու բարձրաձայնած խնդիրներին»,- ասաց Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։