Բայրամովը Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ քննարկել է երկրների ռազմավարական գործընկերությունն ու տարածաշրջանային հարցեր

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ։ Ադբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է իր գործընկերոջը Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան այս պաշտոնում։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը, ինչպես նաև ապագայում այդ հարաբերությունների հետագա զարգացման ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները:

«Ընդգծվել է, որ մեր երկրների միջև ամենաբարձր մակարդակներում առկա քաղաքական երկխոսությունը, ինտենսիվ այցելությունները, քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմը նպաստում են ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,-ասվում հաղորդագրության մեջ։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ոլորտների շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի