Մոռանա՞լ ադրբեջանական վայրագությունները․ Փաշինյանի հայտարարության վտանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց․ ըստ նրա՝ խաղաղության պայմանագրի կնքումը, հնարավոր է, իր հետ բերի Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարում։

Փաշինյանի այս անդրադարձից ընդամենն օրեր առաջ՝ նոյեմբերի 12-ին էր Արդարադատության միջազգային դատարանն ավարտել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման գործով Ադրբեջանի նախնական առարկությունների լսումները և մերժել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Բաքվի կողմից ներկայացված նախնական առարկությունները։ Այս ֆոնին Փաշինյանի հայտարարությունը, մեղմ ասած, տեղին չէ, նշում է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

Նոյեմբերի 12-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը վերաբերում է Հայաստանի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի դեմ ներկայացված հայցին, որի շրջանակում հայկական կողմը մեղադրում է Ադրբեջանին տասնամյակներ շարունակվող ռասայական խտրականության մեջ, ինչն իր բարձրակետին է հասել 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։

Այսօր Հայաստանն ունի Ադրբեջանի դեմ ներկայացրած միջպետական հայցեր և անհատական գանգատներ։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ունի մեկ հայց, ևս մեկ հայց Ադրբեջանն ունի Հայաստանի դեմ, Եվրոպական դատարանում այս պահին 4 գանգատ արդեն իսկ ներկայացվել է, 2 գանգատ իր հերթին Ադրբեջանն է ներկայացրել ՀՀ-ի դեմ։ Անհատական գանգատների թիվն այս պահին գերազանցում է 400-ը։

Թեև Արցախի նախկին նախագահների և բարձրաստիճան պաշտոնյաների գերեվարման մասով միջպետական գանգատ ներկայացվել է, սակայն պաշտպանական թիմը նաև անհատական հայցեր է ներկայացրել՝ Բաքվի բանտում Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգման և բռնությունների մասով։

Եթե անգամ Հայաստանն Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից հրաժարվի, դա չի կարող անդրադառնալ անհատական գանգատների վրա, ուստի, Վարդանյանի մասով ներկայացված անհատական հայցերից հրաժարում չի լինի, շեշտում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Ուշագրավ է, որ Հայաստանը ևս մեկ հայց ունի Թուրքիայի դեմ։ Քննարկվո՞ւմ է նաև այս հայցից հրաժարվելու տարբերակը, Փաշինյանը որևէ անդրադարձ մինչ օրս չի կատարել։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունը ևս զերծ է մնում քաղաքական այս հայտարարություններին անդրադարձ կատարելուց, փոխարենը նշում է՝ հայցերի մասով աշխատանքները շարունակվում են։

Ի վերջո, ի՞նչ տեսք կունենա խաղաղության պայմանագիրը և արդյո՞ք դրա կնքումն իր հետ կբերի Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարում, ցույց կտա ժամանակը։ Մինչ այդ պաշտոնական Բաքուն շարունակում է հավելումներ կատարել ՀՀ-ի դեմ ներկայացված հայցերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան