Նիդերլանդների դեսպանը շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման համար

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը հյուրընկալել է մեդիայի և հաղորդակցության գործընկեր կազմակերպություններին, լրագրողներին՝ մասնագիտական տոնը շնորհավորելու և ոլորտի հարցեր քննարկելու համար․ հայտնում են դեսպանությունից։

«Դեսպանը նշեց, որ շնորհավորելու ևս մեկ առիթ է Հայաստանի դիրքի նշանակալի բարելավումը նախօրեին հրապարակված մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում` 43-րդ տեղից 34-ը:

Նա շեշտեց, որ դժվարություններն առիթ են դառնում նորարարություններ և ստեղծագործական լուծումներ գտնելու համար և մաղթեց ամուր առողջություն, նվիրված լսարան, հետաքրքիր հերոսներ և հուսալի աղբյուրներ։

Այս խորհրդանշական օրը դեսպանատունը նաև պայմանագրեր կնքեց «Հետք» հետաքննող լրագրողների կազմակերպության և «Անտիֆոսֆորուս» տելեգրամ ալիքի հետ: Դեսպանատան ֆինանսավորմամբ մեկ այլ՝ «Բացատրելով ժողովրդավարությունը» նախագծով Հայաստանի 15 լրագրողներ շուտով վերապատրաստման և բազմաժանր նյութեր թողարկելու հնարավորություն կունենան։

Նիդերլանդների կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը ազատ և որակյալ մեդիայի զարգացմանը Հայաստանում և աշխարհում»,- ասված է հաղորդագրությունում։