Մամուլի ազատության մրցանակ՝ Factor TV-ի գործադիր տնօրեն Արևհատ Սահակյանին

Լուրեր

27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
Բոլորը

Մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Երևանի մամուլի ակումբը «Մամուլի ազատության մրցանակ» հանձնեցին Factor TV-ի գործադիր տնօրեն Արևհատ Սահակյանին՝ որակյալ լրաագրության զարգացմանը նպաստելու համար: Մրցանակը հանձնեցին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Մեդիա նախաձեռնությունների» կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը և ԵՄԱ նախագահ, մեդիափորձագետ Արթուր Պապյանը:

«Որքան էլ ծանր է մեր կյանքը լրագրության մեջ, ամեն դեպքում, կան օրինակներ, որոնք մեզ լավատեսություն են ներշնչում: Եվ շատ լավ է, որ այդ նոր զարգացումները տեղի են ունենում վերջին տարիներին, ստեղծվում են լրատվամիջոցներ, որոնք մենք համարում ենք որակյալ և անկախ, որոնք նույնիսկ այսօրվա բարդ պայմաններում կարողանում են աշխատել: Դրանցից մեկն էլ Factor TV-ն է: Լրատվամիջոցի ղեկավարին մենք գիտենք և՛ որպես լրագրող, և՛ որպես մենեջեր, որը կարողացել է կարճ ժամանակում այդ լրատվամիջոցը դարձնել մեր առաջատարներից մեկը»,-իր ելույթում նշեց Բորիս Նավասարդյանը:

Արևհատ Սահակյանն էլ շեշտեց, որ մրցանակը ոգևորիչ է ու մոտիվացնող. «Մրցանակը կիսում եմ Factor TV-ի իմ սիրելի թիմի հետ: Մի քանի օր առաջ լրացավ մեր լրատվամիջոցի հիմնադրման 8-ամյակը: Իմ գործընկերները 8 տարի շարունակ գիշեր-ցերեկ աշխատել են թեժ կետերում՝ փորձելով հանրությանը ներկայացնել անաչառ ու հավաստի տեղեկատվություն: Ոգևորող է մրցանակը ստանալ այս փուլում, երբ մի շարք մարտահրավերներ կան որակյալ լրագրությանը նվիրված լրատվամիջոցների համար՝ սկսած ֆինանսական խնդիրներից, ավարտած բարոյահոգեբանական այն ճնշումներով, որոնցով հագեցած է բոլորիս կյանքը»:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է:

Աննա Բաբաջանյան