Սերբիայի նախագահը վաղաժամ ընդհատել է այցն ԱՄՆ. նրան հոսպիտալացրել են

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սերբիայի նախագահը հանկարծակի հիվանդացել Է ԱՄՆ-ում և չեղարկել Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը: Ալեքսանդր Վուչիչը ժամանել է Ֆլորիդա, որտեղ հանդիպել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ, հանրապետական Ռուդոլֆ Ջուլիանիի հետ: Սերբիայի նախագահը մի շարք այլ բանակցություններ է ծրագրել, այդ թվում՝ Թրամփի հետ, սակայն 55-ամյա քաղաքական գործչի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, Meduza.i0-ի փոխանցմամբ՝ հաղորդում է սերբական RTS հեռուստաալիքը:

Բժիշկների հետ խորհրդակցելուց հետո Վուչիչն ընդհատել է այցը և վերադարձել Բելգրադ, որտեղ հոսպիտալացվել է: Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ մտադիր է մայիսի 9-ին այցելել Մոսկվայի զորահանդես՝ չնայած Բրյուսելից և Կիևից այդ ծրագրերի քննադատությանը:

Մեկ այլ եվրոպական առաջնորդ, որը հայտարարել է մայիսի 9-ին Մոսկվա այցելելու պլանների մասին, նույնպես կտրուկ փոխել է աշխատանքային գրաֆիկը: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վերջին օրերին չեղարկել է մասնակցությունը մի քանի միջոցառումների, հաղորդում է Սլովակիայի Tvnoviny հեռուստաալիքը՝ նշելով, որ դա կարող է կապված լինել նաև քաղաքական գործչի առողջական խնդիրների հետ: Ֆիցոյի նկատմամբ մեկ տարի առաջ մահափորձ էր կատարվել։