Փաշինյանի պահանջը, ծախսված միլիոններն ու առանց անդամների մնացած սահմանադրական հանձնաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մեկ տարուց ավելի է՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն անգործության է մատնված։ Արդեն ավելի քան 1 տարի՝ 2024 թվականի մարտից, հանձնաժողովը որևէ անդամ չունի։ 2023-ի փետրվարի 3-ին ձևավորված հանձնաժողովի կազմում եղել են Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը և Արմեն Մազմանյանը։ Արդարադատության նախարարությունից Factor TV-ին փոխանցել են, որ մեկ տարի աշխատելուց հետո նրանք հեռացել են իրենց դիմումի համաձայն։

Մինչ այս, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական մեկ այլ հանձնաժողով է գործել։ Այն ձևավորվել էր 2022 թվականի մարտի 29-ին և աշխատել մինչև նույն թվականի դեկտեմբերի 30-ը: Նախորդի կազմը բաղկացած էր ոչ թե 3, այլ 5 հոգուց՝ Անահիտ Մանասյան, Արտյոմ Գեղամյան, Դավիթ Հակոբյան, Լուսինե Հակոբյան և Ռաֆիկ Գրիգորյան։

Factor TV-ն փորձել է պարզել՝ այս ժամանակահատվածում հանձնաժողովի գործունեության համար, այդ թվում՝ դրա անդամների աշխատավարձին որքա՞ն գումար է ուղղվել և ի՞նչ արդյունքներ են գրանցվել։ 

Արդարադատության նախարարությունից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 2022 թվականի ընթացքում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների վարձատրության համար հատկացվել է ընդհանուր 20.944.000 ՀՀ դրամ, 2023 թվականի ընթացքում՝ 28.983.760 ՀՀ դրամ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ 9.778.882 ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ, հատկացվել է 59.706.642 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում նախագահած Դավիթ Հակոբյանը չի կարծում, որ ինքն ու հանձնաժողովի մյուս անդամները հենց այնպես են աշխատավարձ ստացել։ Վստահեցնում է՝ կատարած աշխատանք ունեն, որի արդյունքներով 1 տարի առաջ՝ մայիսի 1-ին, վարչապետի սեղանին Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ են դրել։

Իսկ որքանո՞վ է այդ հայեցակարգը կենսունակ Նիկոլ Փաշինյանի և Սրբուհի Գալյանի հայտարարություններից հետո։ Վարչապետը 2025 թվականի մարտին հայտարարել էր տարածաշրջանային նշանակության, իսկ նախարարը՝ խաղաղության գործընթացին չվնասող Սահմանադրություն ունենալու մասին։

Նիկոլ Փաշինյանի և Սրբուհի Գալյանի այս պատկերացումները կա՞ն անցած տարվա մայիսին վարչապետի սեղանին դրված հայեցակարգում։ Սահմանադրական հանձնաժողովը նախագահած Դավիթ Հակոբյանն այդ հարցի պատասխանը չունի։

Փոխարենը, Դավիթ Հակոբյանը նշում է, որ հայեցակարգում Անկախության հռչակագրի հետ կապված փոփոխությունների առաջարկներ չկան։ Հանձնաժողովն առաջարկել է խորհրդարանի դերը բարձրացնել, վարչապետի որոշակի լիազորություններ կրճատել և նախագահին լրացուցիչ լիազորություններ տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան