Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հասարակություն
03.05.2025 | 17:18Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 23-29-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 25-ին, 27-ին և 28-ին,
◾️ Շենգավիթում՝ ապրիլի 26-ին և 28-ին,
◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 26-ին և 28-ին,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․
◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 28-ին և 29-ին,
◾️ Արաբկիրում՝ ապրիլի 25-ին և 26-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։