Սիրիական և ռուսական ավիացիան ուժեղացրել է հարվածներն Ասադի հակառակորդների դիրքերի ուղղությամբ. CNN

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Ռուսական և սիրիական ինքնաթիռներն ուժեղացնում են հարձակումները Սիրիայի հյուսիսում երկրի նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ կռվող իսլամիստական խմբավորումների դիրքերի վրա, գրում են Reuters-ը և CNN-ը։

Տեղի բնակիչները, որոնց մեջբերում է Reuters-ը, նշել են, որ հարձակումներից մեկը տեղի է ունեցել Իդլիբի կենտրոնում գտնվող խիտ բնակեցված բնակելի թաղամասում։ Փրկարարների տվյալներով՝ զոհվել է առնվազն յոթ մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Կառավարական ուժերը հայտնել են, որ հարվածներ են հասցնում իսլամիստական խմբավորումների թաքստոցներին:

Ռուսական և սիրիական ինքնաթիռները հարձակվել են նաև Հալեպում և Համայում իսլամիստների դիրքերի վրա։

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) դեկտեմբերի 1-ին հայտնել է, որ ռուսական կործանիչները չորս ավիահարված են հասցրել Հալեպի կենտրոնում գտնվող համալսարանական հիվանդանոցին, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ՝ ինչպես զինյալներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:

Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնը դեկտեմբերի 1-ի երեկոյան հայտարարել է, որ ռուսական օդատիեզերական ուժերը, «որպես սիրիական բանակին աջակցության մաս», հրթիռա-ռումբային հարվածներ են հասցնում կենդանի ուժի և տեխնիկայի կուտակված վայրերի, զինամթերքի պահեստների վրա, ինչպես նաև Իդլիբ, Համա և Հալեպ նահանգներում զինյալների զինամթերքներին։ Կենտրոնի տվյալներով՝ սպանվել է 320 զինյալ։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերի դեմ կռվող իսլամիստ զինյալները հարձակում են սկսել նոյեմբերի 27-ին։ Երեք օր անց նրանք հասել են Հալեպ քաղաքի կենտրոն։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ գրոհայինները գրավել են քաղաքի առնվազն կեսը, իսկ սիրիական կառավարական զորքերը Հալեպից հեռացել են գրեթե առանց դիմադրության:

Սիրիական բանակը խոստովանել է, որ իսլամիստները ներխուժել են «քաղաքի շատ շրջաններ»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի