«Էրեբունի ամրոց»-ի մոտ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Լուրեր

08.01.2025 | 11:36
2024 թվականին պարենային ապրանքների համաշխարհային գները միջինում 2.1 տոկոսով ցածր էին 2023 թվականի ցուցանիշից
08.01.2025 | 11:33
Ալիևը սպառնացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդներին
08.01.2025 | 11:25
Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի․ քաղաքապետարան
08.01.2025 | 11:17
Ալիևը Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» է անվանել և պնդել ադրբեջանցիների «վերադարձի» մասին
08.01.2025 | 11:14
Դատախազությունը պահանջում է Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ
08.01.2025 | 11:05
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
08.01.2025 | 10:50
Ալիևի՝ ՀՀ-ի դեմ ֆաշիզմի մեղադրանքը սին է․ այն ռազմական գործողության նախապատրաստություն է․ Սիրանույշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.01.2025 | 10:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 8-ի դրությամբ
08.01.2025 | 10:31
Առաջիկայում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
08.01.2025 | 10:12
Աշոցքում մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը
08.01.2025 | 09:56
Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն
08.01.2025 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
08.01.2025 | 09:30
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա
08.01.2025 | 00:06
«Զանգեզուրի միջանցք»-ը պետք է բացվի և կբացվի․ Ալիևը դարձյալ սպառնացել է՝ ՀՀ-ն «ֆաշիստական պետություն» անվանելով
07.01.2025 | 23:30
Հյուսիսային Կորեան հայտարարել է հաջողությամբ գերձայնային հրթիռ փորձարկելու մասին
Բոլորը

Մի խումբ երիտասարդների մասնակցությամբ Էրեբունի թանգարանի մոտակայքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու, դրա ընթացքում կրակոցներ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից։

«Դեպքի վայրի զննությամբ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել և վերցվել էին արնանման հետքեր, հայտնաբերվել էին պարկուճներ: Ռեստորանային համալիրից քիչ հեռու՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել էր «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, իսկ մեքենայի տարբեր հատվածներում՝ եղել էին կրակոցի հետքեր: Ռեստորանային համալիրի դիմացի հատվածում հայտնաբերվել է նաև շարժիչը միացված վիճակում գտնվող «BMW 530 XI» մակնիշի ավտոմեքենա»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրում այդ օրը տեղի ունեցած խնջույքի ընթացքում վիճաբանություն է առաջացել խնջույքին մասնակից անձանց միջև, ինչը շարունակվել է համալիրի դիմացի հատվածում։

«Ժամը 01:00-ից 02:00-ի հատվածում, Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն քննությամբ պարզված և դեռևս չպարզված այլ անձանց հետ «BMW» մակնիշի ավտոմեքենայով եկել է Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ՝ վերոնշյալ վիճաբանությանը միջամտելու նպատակով: Ավտոմեքենան կայանելով փողոցի երթևեկելի մասում, Հ․ Մ․-ն մյուսների հետ դուրս է եկել ավտոմեքենայից և քայլելով վիճաբանող անձանց ուղղությամբ, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսե;ով, առանց պարզաբանումներ կատարելու, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ հայհոյանքներ տալով, խախտել են մարդկանց անդորրը և ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը,։

Այդ ընթացքում իր մոտ պահվող զենքից՝ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել օդ, ինչպես նաև՝ մարդկանց ուղղությամբ, ապա, նախահարձակ լինելով, կրակել է այլ անձի կողմից շահագործվող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Սակայն հրազենից արձակված գնդակները որևէ մեկին չեն դիպել և Հ․ Մ․-ի կամքից անկախ՝ սպանությունը չի իրագործվել։ Այդուհանդերձ, ավտոմեքենան վնասվել է, ինչի հետևանքով պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս:

Ապա Հ․Մ․-ն մոտեցել է մոտակայքում գտնվող, իր անձնական օգտագործման ավտոմեքենայի սրահում նստած, վիճաբանության մասնակից չհանդիսացող անձին, բացել ավտոմեքենայի դուռը և զենքը պահելով անմիջապես նրա ուղղությամբ, խախտելով վերջինիս անդորրը, սպառնացել նրան և տվել հայհոյանքներ:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Հ․Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Նշված անձի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթից անջատված մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին։

Ավելի վաղ խուլիգանական արարքներին մասնակից ևս երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, անջատված մասով քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։

Միջադեպին մասնակից, խուլիգանական արարքներ կատարած, ինչպես նաև հրազեն կիրառած՝ ինքնությունը դեռևս չպարզված մյուս անձի մասով նախաքննությունը շարունակվում է,- ասված է հաղորդագրության մեջ։