Հայ հանդիսատեսը երես է թեքել հայկական ֆիլմերից, մոդայի հետևից գնալն ազնիվ չէ. Ջիվան Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանում մրցունակ կինոարտադրություն ունենալու համար հայկական կինեմատոգրաֆը պետք է պետության կողմից ուշադրության ներքո լինի, հանդիսատեսն էլ պետք է այցելի կինթատրոններ, դիտի հայկական ֆիլմեր, այլապես հայ հանդիսատեսը երես է թեքել հայկական ֆիլմերից, մինչդեռ սկզբունքի հարց է հայկական ֆիլմեր դիտելը և այդ կերպ դրանց առաջխաղացմանը նպաստելը, ինչո՞ւ դա չանել ու տուրք տալ արտասահմանյան ֆիլմերի մոդային, գովազդին.ազնիվ չէ»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

Նրա համոզմամբ` հայ կինոն այսօր առաջխաղացում ունի հիմնականում անհատ կինոգործիչների ջանքերի շնորհիվ. «Լավ կինեմատոգրաֆ ունենալու համար մեզ մեծ երազողներ են պետք, բայց դու չես կարող եվրոպացի կինոգործիչների հետ համարտադրությամբ ստեղծել կինո, եթե չունես պետության աջակցությունը»:

Ջիվան Ավետիսյանը խոսում է նաև օրենսդրական բացերի մասին և տեսակետ հայտնում, որ «Հարկերի վերադարձի մասին» օրենքը, որը մշակման փուլում է, կարող է մեծապես աջակցել ոլորտին. «Հուսամ` այն շուտով կգործարկվի և մեծապես կխթանի տեղացի արտադրողի աշխատանքին»:

Ռեժիսորը Բեռլինի, Կաննի, Վենետիկի և այլ փառատոններին կից կինոշուկաներում ներկայացնում է Արցախի և, առհասարակ, հայության համար կարևոր հարցեր. «Եռանդուն կերպով աշխատում ենք կինոշուկայում առաջ մղել Արցախի թեման, մեկենասները, պետությունը պետք է գնահատեն դա, աջակցեն»:

Մանրամասները`տեսանյութում:
Աննա Բաբաջանյան