Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիա կվերակազմակերպվի՝ ձևավորելով 12 առողջության կենտրոն

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիա վերակազմակերպել՝ ձևավորելով 12 առողջության կենտրոն․ նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի կայքում։ Վերակազմակերպման նպատակն է բարելավել առողջապահական ծառայությունների որակը և մեծացնել կառավարման արդյունավետությունը։

Նախագծի համաձայն՝ ամբուլատորիաների միաձուլման և միացման միջոցով կստեղծվեն խոշոր բժշկական կենտրոններ, որոնք կապահովեն բնակչությանը որակյալ և հասանելի բժշկական ծառայություններով։ Հեռավոր գյուղերում գործող կենտրոնների միավորումը կնպաստի դեղորայքի մատակարարման, լաբորատոր հետազոտությունների կազմակերպման և բժշկական անձնակազմի կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացմանը։

Նախագծի ընդունման արդյունքում՝ բնակչությունը կշարունակի ստանալ բժշկական ծառայություններ իրենց բնակավայրերում՝ ապահովելով հասանելիություն, բժշկական ծառայությունների որակը և արդյունավետությունը կբարձրանան, վարչական ծախսերը կկրճատվեն, ինչը կբարելավի կառավարման արդյունավետությունը։

Վերակազմակերպման գործընթացը ֆինանսավորվելու է ամբուլատորիաների սեփական միջոցներից՝ առանց պետական բյուջեի լրացուցիչ բեռի։

Նախագիծը մշակվել է Արարատի մարզպետարանի աշխատակազմի կողմից։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1206351