Թբիլիսիում ցույցի ընթացքում ձերբակալվել է 107 մարդ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ 107 մարդու ձերբակալության մասին։

Բախումների հետևանքով տուժել է 10 ոստիկան, որոնցից մեկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժած ցուցարարների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Ցուցարարների մեծ մասը բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար (Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածները)։ Ռուսթավելի պողոտայում մարդիկ «տարբեր առարկաներ, քարեր, պիրոտեխնիկա, ապակե շշեր և երկաթե առարկաներ են նետել իրավապահների ուղղությամբ», պնդում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ ցուցարարները վնաս են հասցրել Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքներին ու մասնավոր անձանց, վնասել խորհրդարանի պաշտպանիչ ամբարտակը, հրկիզել տարբեր առարկաներ։ Իրավակարգը վերականգնելու համար ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։

Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվել են նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ իշխանությունները որոշել են դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը։ Նոյեմբերի 29-ի գիշերը տեղի ունեցած ցույցի ժամանակ բերման է ենթարկվել 43 մարդ, վիրավորվել՝ 32 ոստիկան։

 

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի