Ասին` մի պզզացրեք, վարչապետն է անցնում. Փաշինյանը մայթերին նոր խնդիր է նկատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 17:42
65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետի կրճատման նախագիծը
16.12.2025 | 17:40
Ռոբերտ Արզումանյանը և «Ուրարտուի» մարզիչներն այցելել են «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մարզաբազաներ
16.12.2025 | 17:35
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին. քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
16.12.2025 | 17:26
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, այլ լիարժեք խաղաղություն
16.12.2025 | 17:17
161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխած անձը կալանավորվել է
16.12.2025 | 17:07
Ադրբեջանի նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել հեղաշրջման գործով
16.12.2025 | 16:57
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
16.12.2025 | 16:45
Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
16.12.2025 | 16:37
ՖԻՖԱ․ Դոնարուման՝ տարվա լավագույն դարպասապահ
16.12.2025 | 16:30
Փոշի, կեղտ, չկառուցված․ Խաչատուր Սուքիասյանը՝ Կենտրոնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:21
Մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին
16.12.2025 | 16:20
Կիևի «Դինամոյի» մարզիչ․ «Նոայի» դեմ խաղում պետք է պահենք ակումբի դեմքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:15
Ամոթ է ուսադիր կրող մարդու համար․ Պապիկյանը՝ պահեստազորի փոխգնդապետի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:05
Մայր Աթոռի արձագանքը՝ պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելուն
16.12.2025 | 16:01
Քրեական վարույթ է հարուցվել 37-ամյա տղամարդու կողմից հոր ու մոր սպանության դեպքով
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատմեց նախորդ շաբաթ ՀՀ բնակավայրերից մեկում իր զբոսանքի մասին։ Ասաց, թե քայլել է մայթով, հետո այդ ընթացքում ստիպված է եղել քայլել ժավելների, քսայուղերի, տարաների արանքներով։

«Մայթերին ուղղակի շարած էին, ստիպված էինք լեռնային դահուկներին հատուկ ութաձև քայլերով գնալ»,- ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ սա դեռ ամենը չէ։

Նա պատմեց նաև մեքենաների լվացման կետերից մեկի՝ «Լվա ինքդ»-ի աշխատանքի մասին։

«Շատ լավ է, բայց այդ մեքենաները լվանալու համար օգտագործում են բավականին ժամանակակից գործիքներ, որոնք ջրի շատ էական շիթ են արձակում, իմ դիտարկումները ցույց էին տալիս, այդ օրն էլ համոզվեցի, որ շատ դեպքերում «Լվա ինքդ» օբյեկտները տեղակայված են մայթի եզրին, երբ որ մեքենայի չորս կողմը պտտվում ենք ջրի շիթերով, ակնհայտ է, որ ջրի շիթերը դուրս են գալիս դեպի մայթ։ Իմ բախտը բերեց, որոշ մարդիկ նկատեցին, ասացին՝ «մի րոպե, մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում»։ Իհարկե, զգացված եմ խիստ հարգալից վերաբերմունքի համար, բայց հարց է ծագում՝ եթե այդ մայթով վարչապետը չի քայլում, ինչո՞ւ պետք է քաղաքացին հեռվից նկատի, որ ջրի շատ ուժեղ շիթ է արձակվում դեպի փողոց»,- նշեց Փաշինյանը։

 

Վարչապետը հանձնարարեց, որ տեսչական մարմինները ստուգեն այդ խնդիրը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։