Վրաստանի ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես մանդատներից հրաժարվելու համար

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Վրաստանի երեք քաղաքական միավորումների ղեկավարները և խորհրդարանական ցուցակի անդամները ծրագրում են օրենսդիր մարմին մտնել՝ պաշտոնապես հրաժարվելու իրենց մանդատներից։ Ընդդիմադիրներն այս խնդրանքով անհատապես կդիմեն համապատասխան հանձնաժողովին և գրավոր կհրաժարվեն խորհրդարան մտնելուց, որը հակասահմանադրական են համարում։ Ընդդիմադիր կոալիցիաները հրաժարվել են նոր խորհրդարանում իրենց մանդատներից, իսկ նրանց գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն չեղարկել է, գրում է Գրուզիա օնլայնը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է ընդդիմադիր «Հանուն փոփոխության», «Միասնություն-Ազգային շարժում» և «Հզոր Վրաստան» կոալիցիաների կուսակցական ցուցակում առաջադրված մնացած թեկնածուների գրանցումը։

««Հանուն փոփոխությունների» կոալիցիան այսօր ներկայացնելու է այն անձանց, ովքեր մանդատներ են ստանալու «Վրացական երազանքի»՝ ԿԸՀ-ի կողմից գրված կեղծ թվերի արդյունքում։ Բոլոր այդ մարդիկ այսօր անհատական հայտարարություն են գրելու այս շենքում, որն այլևս խորհրդարան չի կոչվում։ Թե սրանից հետո ինչպես կշարունակվի գործընթացը, ոչ ոք չգիտի, բայց ամեն դեպքում դա մեր կամքն է։ Խորհրդարան չկա, այն սկզբից մինչև վերջ ոչ լեգիտիմ է»,- ասել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Զուրա Ջափարիձեն։

«Միասնություն-Ազգային շարժման» անդամները նույնպես պատրաստվում են հրաժարվել մանդատներից։

«Մանդատները չվերցնելը վերջնական ապացույցն է լինելու, որ սա միակուսակցական խորհրդարան է, որն իսկապես տարված է ընտրություններով և, որ ամենալուրջ խնդիրն է, ռուսական ռեժիմի իրավունքների արտահայտումն է»,- նշել է Ասոցիացիայի ղեկավարներից Խատիա Դեկանոիձեն։

«Ուժեղ Վրաստանը» նույնպես միացել է մնացյալ ընդդիմությանը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի