Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է

Լուրեր

05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
Բոլորը

Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը՝ նշելով, որ հրկիզողը ձերբակալվել է։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 3.49-ին, մարվել` 4.42-ին: Այրվել է «Լեքսուս» մակնիշի երկու մեքենա, մեկը` մասամբ: Այրվել են նաև կենցաղային իրեր:

«Նույն ընթացքում ահազանգ է ստացվել նաև ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում: Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, նաև` Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը հրկիզում է: Պարզվում են նաև որոշ հանգամանքներ:

Ըստ տեղեկությունների` նույն փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ նախապես բենզալցակայանից գնել է բենզին և հրկիզել ավտոտնակը»,- ասված է հաղորդագրությունում:

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 16.30-ին, 28-ամյա երիտասարդը իրենց փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: