Թուրքիայում ձնաբքի պատճառով բազմաթիվ նահանգների դպրոցներում դասերը դադարեցվել են

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

Թուրքիայում ձյան առատ տեղումներն ու դրան հետևած ձնաբուքը խաթարել են տրանսպորտն ու կրթական համակարգը, ինչի հետևանքով նոյեմբերի 26-ին առնվազն 24 նահանգներում և շրջաններում մեկ օրով դասերը դադարեցվել են, գրում է Duvar-ը։

Ձյան և բքի պատճառով մի քանի մարզերում փակվել են բազմաթիվ ճանապարհներ։ Հատկապես հյուսիսային, կենտրոնական և արևելյան շրջաններում առատ ձյան պատճառով գյուղական բնակավայրերում կյանքը գրեթե կանգ է առել։

Նշվում է, որ Մերսին և Մալաթիա նահանգներում երկու հովիվ է մահացել։ Մալաթիայի նահանգապետարանը հայտարարել է, որ ճանապարհներին արգելափակված և փրկված 787 մարդ տեղավորվել է հյուրատներում։ Գիրեսուն նահանգում ձյան պատճառով մեքենաներում արգելափակված հինգ մարդ է փրկվել տեղի խմբերի կողմից: Բոլու նահանգում փրկվել է բարձրլեռնային գոտում արգելափակված 18 մարդ։

Կայսերիում մի կին, որը ձնաբքի պատճառով ճանապարհին արգելափակված է եղել՝ փորձելով հասնել ծննդատուն, ծննդաբերել է օգնության հասած զինվորական մեքենայում։

Նոյեմբերի 26-ին Թուրքիայի պետական ​​օդերևութաբանական ծառայությունը երկրի կենտրոնական բազմաթիվ նահանգներում վտանգի դեղին մակարդակ է հայտարարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի