Խորտակված նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ
Քաղաքականություն
25.11.2024 | 18:25Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Նշենք, որ 30 զբոսաշրջիկի տեղափոխող զբոսանավը խորտակվել է Եգիպտոսի Մարսա Ալամ զբոսաշրջային քաղաքի մոտ։