Համաձայնության կառավարությունը կանգնած է փլուզման եզրին. ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Լուրեր

Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մայիսին ԱԺ-ն հաստատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, համաձայնվեց մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դրույթին: Սակայն հիմա չի բացառվում, որ այդ ընտրությունները տեղի չունենան: Համենայնդեպս, այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ:

Բանն այն է, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական թոհուբոհում Փաշինյանի կառավարության անդամ ուժերի միջև կրքերը լարված են, նրանք միմյանց հասցեին մեղադրանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում: Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ համաձայնության կառավարությունը կանգնած է փլուզման եզրին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ՝ իր դաշնակիցներին կորցնելու ճանապարհին: Արդեն իսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում խորհրդարանում առկա ուժերից ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Ելք»-ում ներկայացված մի քանի պատգամավորներ դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններ անցկացնելուն` ասելով, թե կարող են դեմ քվեարկել այդ կապակցությամբ նախագծերին: Այսինքն՝ Փաշինյանը եթե նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ (դրանում նախատեսելով ԱԺ ինքնալուծարման համար դրույթներ), միգուցե չկարողանա ԱԺ-ում այն անցկացնել:

Մյուս կողմից ԱԺ-ն գործող սահմանադրության դեպքում կարող է իրավունքի ուժով արձակվել, եթե վարչապետը հրաժարական ներկայացնի ու երկու անգամ նոր վարչապետ չընտրի: Բայց այս հեռանկարն էլ վտանգավոր է, քանի որ այդ դեպքում հնարավոր է ներպալատական հեղաշրջում իրականացվի. ՀՀԿ-ն կարող է այլ թեկնածու առաջադրել և խորհրդարանական մյուս ուժերի հետ այլ վարչապետ ընտրել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: