«Հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելով»․ Հաջիև

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով  օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է ամերիկացի սենատոր Էդ Մարքիի ելույթներին COP29-ին մասնակցելուց և Բաքվից վերադառնալուց հետո։

Ադրբեջանական «Թուրան»-ը գրում է, որ Հաջիևը X-ի իր էջում նշել է, թե  սենատորն իր այցի արդյունքները ներկայացրել է «այնպես, որ համապատասխանում է նրան, ինչը հայկական լոբբին ուզում է լսել»։

Նա ներկայացրել է Մարքիի հետ հանդիպման բովանդակությունը և Բաքվի պահանջները ամերիկացի օրենսդիրների նկատմամբ։ Դրանց թվում են՝ «ԱՄՆ Կոնգրեսի 907-րդ փոփոխությունը և Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի 30-ամյա աջակցությունը»։

Հաջիևը, արդարացնելով Բաքվի անօրինական գործողությունները, նշել  է, թե ԼՂ-ի «այդ թվում՝ օլիգարխ Ռուբեն Վարդանյանի հանցագործությունների հետաքննությունը կհասցվի իրենց տրամաբանական ավարտին, և նրանք կկանգնեն  դատարանի առաջ»։

Նա, անտեսելով ԼՂ հայերի վերադարձին չխոչընդոտելու  ՄԱԿ-ի Արադարադատության դատարանի որոշումը,  ասել է, թե «Ղարաբաղի հայերը քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել «միայն անհատական ​​հիմունքներով», և նրանց վերադարձը կքննարկվի Ադրբեջանի օրենքներին համապատասխան։

«Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձ հիմունքներով և Հայաստանից «վտարված ադրբեջանական բնիկ բնակչության» վերադարձի իրավունքի ճանաչմանը զուգահեռ»,- նշել է Հաջիևը ՝ամերիկացի օրենսդիրներին կոչ է անելով չլինել «հայկական լոբբիի գործիքները», որոնք խոչընդոտում են Հայաստանի հետ խաղաղությանը։

Խոսելով Բաքու կոնգրեսական Ֆրենկ Փալոնի այցի ու դրա դեմ կազմակերպված արշավի մասին՝ դա անվանել է «Աստվածային հատուցում այն ​​անարդարության համար, որը նա իրականացրել է  երկար տարիներ ադրբեջանական ժողովրդի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեմոկրատ սենատորներ Շելդոն Ուայթհաուսն ու Էդ Մարքին Բաքվում COP29-ի շրջանակում ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ աջակցում են Հայաստանին ու ընդգծել, որ ԼՂ-ի հայերը պետք է ունենա վերադարձի իրավունք։

Ֆրենկ Փալոնն  էլ Բաքվից վերադառնալուց հետո հայտարարել էր, որ  իր դեմ արշավ ու հարձակումներ էին կազմակերպել Ադրբեջանի իշխանությունները։ Նա նշել էր, որ եթե ԱՄՆ դեսպանատան կողմից ապահովված անվտանգության միջոցները չլինեին, կհայտնվեր հիվանդանոցում։

Էմմա Չոբանյան