Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Նյու Յորքում գործող հայկական «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հյուրերը Հանրապետության նախագահին ներկայացրել են հայրենիքում կազմակերպության գործունեությունը, մասնավորապես դպրոցաշինական եւ սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը:
Կարեւորելով նրանց հայրենանվեր ձեռնարկները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է աջակցել բոլոր այն ծրագրերին ու ջանքերին, որոնք ուղղված են երկրի ապագային: