Թրամփը թուրքական ծագումով բժիշկ Մեհմեդ Օզին առաջադրել է դաշնային առողջապահական ծառայությունների տնօրենի պաշտոնում

Լուրեր

08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թուրքական ծագումով բժիշկ Մեհմեդ Օզին առաջադրելու է Medicare և Medicaid դաշնային ծառայությունների ղեկավարի պաշտոնում՝ որպես իր նոր վարչակազմի հիմնական թիմի մաս, գրում է Duvar-ը։

Իր Truth Social սոցիալական հարթակում արված հայտարարության մեջ Թրամփն ընդգծել է, որ Ամերիկան ​​բախվել է լուրջ առողջական ճգնաժամի և գովաբանել Օզին որպես այս մարտահրավերներին դիմակայելու համար ամենաորակյալ բժշկի, նաև ընդգծել նրա ներուժը՝ լուծելու ԱՄՆ առողջապահական համակարգի բազմաթիվ խնդիրները։

Medicare-ը դաշնային առողջապահական ապահովագրական ծրագիր է, որը ծառայություններ է մատուցում 65 տարեկանից բարձր անձանց, մինչդեռ Medicaid-ը դաշնային և պետական ​համատեղ ​ծրագիր է, որն առաջարկում է ապահովագրություն ցածր եկամուտ ունեցող անձանց: 2023 թվականին դաշնային կառավարությունը 860 միլիարդ դոլար է ծախսել՝ Medicaid-ի և 848 միլիարդ դոլար՝ Medicare-ի համար։

Որպես թուրք ներգաղթյալների որդի՝ Օզը երկքաղաքացիություն ունի։ Նա երկար տարիներ հանդես է եկել առողջապահական թեմաներով հեռուստաշոուներում, նաև սեփական հեռուստատեսային հաղորդումը վարել։

Օզը 2022 թվականին Փենսիլվանիայում ԱՄՆ Սենատի ընտրություններում առաջադրվել էր որպես պահպանողական հանրապետական թեկնածու, սակայն չէր հաղթել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի