ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն Ալիևին կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղակտիվիստներին

Լուրեր

08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
Բոլորը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլայերտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել բանտից ազատել իրավապաշտպաններին, լրագրողներին և ակտիվիստներին։ Նա Ադրբեջանի նախագահին ուղղված նամակ է հրապարակել, որում կոչ է արել երկրի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, որոնք ազատազրկված են իրենց օրինական գործունեության, այլակարծություն կամ քննադատական ​​կարծիք արտահայտելու համար, վերացնել նրանց դեմ քրեական մեղադրանքները, ինչպես նաև հարակից սահմանափակումները, ներառյալ՝ արտերկիր մեկնելու արգելքը:

Հանձնակատարը նաև հորդորել է Ադրբեջանի իշխանություններին արդյունավետ հետաքննություն անցկացնել մի քանի իրավապաշտպանների, լրագրողների և ակտիվիստների նկատմամբ ոստիկանական կալանքի տակ գտնվելու ժամանակ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքների վերաբերյալ, ինչպես նաև ապահովել փաստաբանի հասանելիության և համապատասխան բժշկական օգնության իրավունքները:

Ըստ հանձնակատարի՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ միավորումների, խաղաղ հավաքների և ազատ արտահայտվելու, իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների իրավիճակի հետ կապված բոլոր օրենքները համապատասխանեն Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների համապատասխան չափանիշներին, այդ թվում՝ ամբողջությամբ կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) համապատասխան վճիռները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի