Այս քարոզարշավի ընթացքում ստեղծվել է բավականաչափ նյարդային մթնոլորտ, որտեղ Երևանը երկրորդ պլան է մղվել. Արարատ Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Բոլորը

Հիմա հարցը դրված է այսպես. ո՞վ է մեզ հետ, ո՞վ մեզ հետ չէ: Ով մեզ հետ չէ, նա, չգիտեմ, տարբեր կլիշեներ… Այս քարոզարշավի ընթացքում բազմաթիվ թեկնածուների մոտ Երևան քաղաքը ստորադասվել է, իսկ մենք սեպտեմբերի 23-ին ընտրելու ենք Երևանի քաղաքապետ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով քարոզարշավի ընթացքը՝ ասաց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Երևանցիներ» դաշինքից քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

«Այս քարոզարշավը բավական յուրահատուկ է, ավելի շատ նման է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, որովհետև, կարծում եմ, բազմաթիվ թեկնածուների մոտ Երևան քաղաքը ստորադասվել է: Իսկ մենք սեպտեմբերի 23-ին ընտրելու ենք Երևանի քաղաքապետ, որը սեպտեմբերի 24-ից պետք է ստանձնի պարտականություն, որով պետք է իր ծառայությունը մատուցի Երևան քաղաքին»,- հավելեց թեկնածուն:

Արարատ Զուրաբյանի գնահատմամբ՝ ինչ-որ պահից շեղվել ենք ավագանու ընտրություններից, ստեղծվել է բավականաչափ նյարդային մթնոլորտ, որտեղ Երևանը երկրորդ պլան է մղվել. «Բայց սա, հավանաբար, այս ժամանակահատվածի յուրահատկությունն է: Կարծում եմ, որ մեր քաղաքացիները, ի վերջո, ինչ-որ չափով դուրս կգան քարոզարշավի ստեղծած այս հարթակից և, այսպես ասած, կտեղափոխվեն Երևան, կանդրադառնան նրան, թե ինչ է պետք Երևանին, ինչ է պետք անել, որ Երևանը լինի նորմալ, մեր բոլորիս ցանկություններն ու երազանքներն արտահայտող քաղաք»:

Զուրաբյանը նաև թեկնածուների միջև բանավեճերի անհրաժեշտություն է տեսնում՝ Երևանին վերաբերող հարցերի, տեսլականների, ծրագրերի և մոտեցումների շուրջ: Դա նաև երևանցիներին կօգներ կողմնորոշվելու հարցում: «Հիմա հարցը դրված է այսպես. ո՞վ է մեզ հետ, ո՞վ մեզ հետ չէ: Ով մեզ հետ չէ, նա, չգիտեմ, տարբեր կլիշեներ… Էլի եմ ասում, մենք որոշակիորեն շեղվել ենք Երևանից: Սա ասում եմ ցավով, իսկ Երևանն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց քաղաքապետի թեկնածուները պարտավոր են անդրադառնալ, բանավիճել, և երևանցին կողմնորոշվի, թե ում է տեսնելու Երևանի քաղաքապետի պաշտոնում»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Մանրամասները՝ տեսանյութում: