Պուտինն ու Շոլցն առաջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի դեկտեմբերից ի վեր. Suddeutschen Zeitung

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են Suddeutschen Zeitung, AFP, DPA, Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության իրենց աղբյուրներին։

Սա երկու երկրների ղեկավարների առաջին զրույցն է 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։ Այն տևել է շուրջ մեկ ժամ։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Օլաֆ Շոլցը ծրագրում է զանգահարել Վլադիմիր Պուտինին նոյեմբերի 15-ին։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Գերմանիայի կանցլերը բազմիցս խոսել է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով ՌԴ նախագահի հետ շփումները վերսկսելու պատրաստակամության մասին։

Վլադիմիր Պուտինի և Օլաֆ Շոլցի վերջին հեռախոսազրույցը 2022 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել Գերմանիայի նախաձեռնությամբ։ Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը և դրա հետևանքները։

Ընդհանուր առմամբ, մինչ այդ նրանք այս թեմայով շփվել են 11 անգամ։ Կրեմլը, մեկնաբանելով երկխոսության դադարեցման պատճառները, բացատրել է, որ Օլաֆ Շոլցը պատրաստ չէ լսել Ռուսաստանի դիրքորոշումը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի