ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել 468 անձի՝ որոշելով, որ նրանց կալանավորումը 2016 թվականի հուլիսին հեղաշրջման ձախողված փորձից հետո «ապօրինի» է եղել՝ «հիմնավոր կասկածների» բացակայության պատճառով, գրում է Turkish Minute-ը։

ՄԻԵԴ-ի այս վճիռը նախատեսում է ընդհանուր 2,34 միլիոն եվրոji ընդհանուր փոխհատուցում։ Այս որոշմամբ փոխհատուցման ընդհանուր գումարը, որը Թուրքիային պարտավորեցվել է վճարել ՄԻԵԴ-ի գործերով, կազմում է 10,76 միլիոն եվրո:

Առանձին գործեր դիտարկվել են Քեսքինն ընդդեմ Թուրքիայի, Մանավն ընդդեմ Թուրքիայի և Թանյաշն ընդդեմ Թուրքիայի գործերի համատեքստում: Երեք գործերն էլ վերաբերում են Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալված անձանց։ Գյուլենական շարժումը, որը ոգեշնչված է հանգուցյալ թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից, Թուրքիայի կառավարության և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման կազմակերպման մեջ և պիտակվում է որպես «ահաբեկչական կազմակերպություն», թեև շարժումը հերքում է իր մասնակցությունը հեղաշրջմանը։

Հեղաշրջման փորձից հետո թուրքական կառավարությունը պնդում էր, թե ByLock հավելվածն օգտագործվել է որպես գաղտնի հաղորդակցման գործիք բացառապես Գյուլենի շարժման կողմնակիցների միջև՝ չնայած որևէ ապացույցի բացակայությանը։

ՄԻԵԴ բոլոր երեք գործերով կասկածյալների մեծ մասը ձերբակալվել են ByLock հաղորդագրությունների հավելվածի ենթադրյալ օգտագործման համար:

ՄԻԵԴ վճիռները ցույց են տալիս Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ, որոնք վերաբերում են անձի ազատության և անվտանգության իրավունքին՝ կալանքի որոշումներում կոնկրետ և անհատական ապացույցների բացակայության պատճառով: Գործերը ՄԻԵԴ-ի որոշումների ավելի լայն շարքի մաս են կազմում, որը մինչ այժմ Թուրքիային մեղավոր է ճանաչել 2016 թվականից ի վեր կալանավորված 2353 անձի վերաբերող 60 գործով։

Թեև ՄԻԵԴ-ն ընդունել է հեղաշրջման փորձից հետո ստեղծված բացառիկ հանգամանքները, այն նշել է, որ արտակարգ դրությունը չի արդարացնում մարդու իրավունքների եվրոպական օրենսդրությամբ պահանջվող «ողջամիտ կասկածների» չափանիշի իջեցումը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի