Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում արձանագրված տեղաշարժը, որը դրսևորվեց երկու երկրների փոխվարչապետների Աղվերանում կայացած հանդիպմամբ, կարևոր, սակայն փխրուն զարգացում է։ Թեև պաշտոնական մակարդակում քննարկվում են գործընթացի տեխնիկական մանրամասները, Բաքվից շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունն ու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը լրջորեն խաթարում են վստահության մթնոլորտը։ Այս մասին Factor TV-ի եթերում խոսել է Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Դիանա Կարապետյանը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպմանը՝ Կարապետյանը նշել է, որ այն դրական տեղաշարժ էր երկար ժամանակ կանգ առած գործընթացում։ Նրա խոսքով, Ադրբեջանում սահմանազատումը դիտարկում են որպես առանձին գործընթաց խաղաղության բանակցություններից։ 

Հանդիպման հիմնական արդյունքը, ըստ նրա, եղել է գործընթացի հետագա քայլերը կարգավորող ուղեցույցների շուրջ պայմանավորվածությունը։ «Երկու երկրները պետք է համաձայնեցնեն, թե ինչ ուղեցույցներով են, ինչ բովանդակությամբ ուղեցույցներով են առաջնորդվելու, և կարծում եմ, որ դրանից հետո ավելի հստակ կկարողանանք պատկերացում կազմել, թե որտեղից կշարունակվի սահմանազատման գործընթացը»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ հիմքը Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Չնայած դրական տեղաշարժին՝ գործընթացը բախվում է լուրջ խոչընդոտների։ Դրանցից առաջինը ՀՀ ինքնիշխան տարածքների ադրբեջանական օկուպացիան է։ «Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացրած հատվածներ ունի, և խնդիրը հենց այդտեղ էլ է, որ չի ցանկանում այս պահի դրությամբ այդտեղ ևս սահմանազատում իրականացնել, որովհետև փաստացի պետք է ադրբեջանական զորքը հետ քաշվի», – պարզաբանել է վերլուծաբանը։

Մյուս բարդ հարցը անկլավների խնդիրն է, որի շուրջ հայ հասարակությունը լիարժեք տեղեկացված չէ։ «Արդյո՞ք Արծվաշենի վերադարձը ձեռնտու է Հայաստանին, թե՞ պետք է փոխշահավետության սկզբունքով անկլավների փոխանակում իրականացվի։ Հայ հասարակությանը լիարժեքորեն չի բացատրվում այդ խնդիրները», – ընդգծել է Կարապետյանը։

Փորձագետի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները խաղաղություն սովորելու մասին հակասում են նրա մյուս քայլերին՝ լինի դա «երկաթե բռունցքի» մասին հռետորաբանությունը, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվի առաջմղումը, թե Արցախում հայկական մշակութային ժառանգության պարբերական ոչնչացումը։ Կարապետյանը սխալ է համարում ՀՀ իշխանության այն մոտեցումը, թե նման թեմաների բարձրաձայնումը կարող է վնասել «փխրուն խաղաղությանը»։

«Չխոսել խնդիրների մասին, ինչ է թե չվնասել խաղաղության գործընթացը։ Չխոսել Արցախում հայության էթնիկ հետքի ջնջման գործընթացի մասին, ինչ է թե չվնասել այս փխրուն խաղաղության գործընթացը։ Պետք է ամրացնել այդ խաղաղության գործընթացը՝ նաև այդ մասին խոսելով», – նշել է նա՝ հավելելով, որ Բաքվի կողմից իրականացվող քայլերը պետք է հստակ պատասխան ստանան։

Ըստ նրա՝ միայն այն ժամանակ, երբ Հայաստանը միջազգային հարթակներում և երկկողմ ձևաչափերում հստակորեն հակադարձի Բաքվի կեղծ թեզերին, հնարավոր կլինի ակնկալել, որ «ադրբեջանական կողմը որոշակիորեն հետ կանգնի այդ քայլից»։ Առանց դրա, ըստ փորձագետի, խաղաղության մասին խոսակցությունները մնում են հռետորական դաշտում՝ զրկված իրական բովանդակությունից։

 

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան