Կայացավ «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարը. «ՀՀԿ տատիկը» հռչակվեց «Ալյանսի տատիկ». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
Կիրակի օրը կայացել է «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարը։ «Միացյալ Ջավախք» դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը, Ծիլքարի համայնքապետ Հովհաննես Մելքոնյանը, Գեղարոտի ղեկավար Սմբատ Բայրախտարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը և այլք մասնակցում էին համագումարին: Չնայած դահլիճում հիմնականում երիտասարդներ էին, տարեցների պակաս էլ չկար, անգամ հայտնի «ՀՀԿ տատիկն» էր, ում հռչակեցին «Ալյանսի տատիկ»:
«Ալյանսն» ԱԺ-ում ներկայացված է «Ծառուկյան դաշինքի» կազմում՝ մեկ անձով՝ վերջերս ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ ընտրված Տիգրան Ուրիխանյանով: Համագումարին ներկա է եղել և ողջույնի խոսք է ասել նաև Գագիկ Ծառուկյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: