Բայրամովը՝ COP29-ին համաշխարհային առաջնորդների բացակայության և Ֆրանսիայի բոյկոտի մասին

Լուրեր

23.06.2026 | 15:54
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը․ զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ
23.06.2026 | 15:43
Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
23.06.2026 | 15:37
Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել
23.06.2026 | 15:35
Բեկում ուռուցքաբանության ոլորտում․ նանոռոբոտ է ստեղծվել՝ քաղցկեղային ուռուցքի կետային ոչնչացման համար
23.06.2026 | 15:27
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
23.06.2026 | 15:26
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Բաքվում անցկացվող COP29-ին համաշխարհային առաջնորդների բացակայությունը՝ հայտարարելով, թե, այսօրվա դրությամբ, COP29-ին մասնակցում են ավելի քան 80 երկրների ու կառավարությունների ղեկավարներ։

«Կոնվենցիայի 198 կողմ կա։ Բաքվում են պատվիրակություններ գրեթե բոլոր 198 երկրներից՝ բացառությամբ 1-2-ի։ Ինչ վերաբերում է այս կամ այն առաջնորդի մասնակցությանը, մեր դռները բաց են բոլորի համար։ Ուրախ կլինենք տեսնել նրանցից յուրաքանչյուրին համաժողովում, բայց իրենց որոշումն է՝ մասնակցել կլիմայի փոփոխության կարևոր թեմայի շուրջ համաժողովին, թե՞ ժամանակ հատկացնել իրենց օրակարգի կարևոր թեմաներին»,- նշել է Բայրամովը։

Նա, միաժամանակ, հայտարարել է, թե «Ֆրանսիայի մոտեցումը COP29-ին ապակառուցողական է»։ Ըստ Բայրամովի՝ «Ֆրանսիան իրեն համարում է կլիմայի ոլորտում առաջատար երկրներից մեկը, և սխալ քայլ է կլիմայական թեմայից դուրս մնալն ու որևէ պատրվակով համաժողովին չմասնակցելը»։

«Առնվազն Ադրբեջանը երբեք չի խառնում կլիմայական թեման ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների հետ։ Մինչ COP-ը մենք ունեցել ենք միջոցառումներ, որոնց միշտ հրավիրվել և մասնակցել են Ֆրանսիայի ներկայացուցիչներ։ Մեր COP թիմը նրանց հետ աշխատել է շատ կառուցողական: Ֆրանսիայի չմասնակցելն իրենց ընտրությունն է»,- ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ, օգտագործելով COP29-ի հարթակը, իր ելույթում մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել Ֆրանսիայի, ինչպես նաև Նիդերլանդների ու եվրոպական տարբեր ինստիտուտների հասցեին։ Ի պատասխան՝ Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիե-Ռունաշերը հայտարարել էր, որ չի մասնակցի Բաքվում անցկացվող կլիմայի փոփոխության COP29 համաժողովին՝ Ալիևի «անընդունելի» հարձակումներից հետո։

Ալիևի հայտարարությունները դատապարտել է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ դրանք անվանելով «անընդունելի»։

Ընդհանուր առմամբ, աշխարհի խոշոր տերությունների առաջնորդներ չեն մասնակցում Բաքվում ընթացող COP29-ին, որոշ մասնակից պետություններն էլ դադարեցնում են իրենց մասնակցությունը։ Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Արգենտինայի ԱԳՆ-ն երկրի ներկայացուցիչներին հրահանգել է հեռանալ Բաքվում անցկացվող COP29-ից։

Էմմա Չոբանյան