Ալիևի «հարձակումներն» անպատասխան չեն մնա․ ֆրանսիացի նախարարը հրաժարվել է մասնակցել COP29-ին

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիե-Ռունաշերը չի մասնակցի Բաքվում անցկացվող կլիմայի փոփոխության COP29 համաժողովին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «անընդունելի» հարձակումներից հետո։ Այս մասին նախարարը հայտարարել է Սենատում։

«COP29-ի բացման ժամանակ նախագահ Ալիևի՝ Ֆրանսիայի ու Եվրոպայի մասին արված մեկնաբանություններն անընդունելի են։ Ուղղակի հարձակումները մեր երկրի, նրա ինստիտուտների և նրա տարածքների դեմ անհիմն են։ Ադրբեջանն օգտագործում է կլիմայի փոփոխության դեմ պայքարը աղաղակող անձնական օրակարգի համար։ Այս հարձակումները UNFCCC-ի վարքագծի կոպիտ խախտում են, դրանք անպատասխան չեն մնա»,- հայտարարել է Ագնես Պանիե-Ռունաշերը։

Նա հավելել է, որ չի մեկնի Բաքու՝ համաժողովին մասնակցելու։

«Քննարկումներից հետո և համաձայնեցնելով հանրապետության նախագահի ու վարչապետի հետ՝ հաջորդ շաբաթ ես չեմ մեկնի Բաքու։ Ֆրանսիական բանակցային թիմերը ջանք չեն խնայի իմ հեռակա աջակցությամբ և մեր եվրոպացի գործընկերների հետ համատեղ՝ պաշտպանելու մոլորակը և մեր բնակչությանը։ Մենք կշարունակենք պաշտպանել Փարիզի համաձայնագրի կատարման ամենաբարձր մակարդակը դրա կնքումից 10 տարի անց»,- ասել է ֆրանսիացի նախարարը։

Մինչ այդ, հոկտեմբերին Բաքու էր այցելել Ֆրանսիայի էներգետիկայի նախարարը Pre-COP29 համաժողովին։

Հիշեցնենք, որ Ալիևն իր ելույթում Ֆրանսիայի, Նիդերլանդների ու եվրոպական ինստիտուտների մասին մի շարք հայտարարություններ էր արել՝ մեղադրելով հանցագործությունների մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի