«Ժամանակի կորուստ»․ համաշխարհային առաջնորդները խուսափում են մասնակցել Բաքվում COP29-ին

Լուրեր

22.12.2024 | 22:00
Ինքնաթիռի կործանում Բրազիլիայում․ կան զոհեր և տուժածներ
22.12.2024 | 21:35
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայում տեղի ունեցած երդման արարողությանը
22.12.2024 | 21:23
Ոչ ոք չի ցանկանում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել, ստիպված կլինի հրաժարական տալ․ Կոբախիձեն՝ Զուրաբիշվիլիի մասին
22.12.2024 | 21:00
Երեխաները չգիտեն, թե ով է Սասունցի Դավթի արձանի հեղինակը. ապաքաղաքական զրույց Արայիկ Մանուկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.12.2024 | 20:33
Արմավիր քաղաքի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել
22.12.2024 | 20:24
Ռուսաստանը բանակցություններ կսկսի Զելենսկու հետ, եթե նա դառնա լեգիտիմ նախագահ․ Պուտին
22.12.2024 | 19:38
Կիրանց-Ոսկեպար ճանապարհին ավտոմեքենա է այրվել
22.12.2024 | 18:07
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
22.12.2024 | 17:37
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է Vietnam Defence Expo-2024-ին
22.12.2024 | 17:12
Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր իշխանության առաջնորդի հետ
22.12.2024 | 16:51
Ընդդիմության բոլոր մեղադրանքները հերքվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցով․ Կոբախիձե
22.12.2024 | 16:28
Գևորգ Պապոյանն ընդունել է մի շարք քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին
22.12.2024 | 15:31
ԱՄՆ զինված ուժերը սխալմամբ խոցել են իրենց կործանիչը
22.12.2024 | 14:48
Պատգամավորները դպրոցականներին ներկայացրել են ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
22.12.2024 | 14:25
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Բոլորը

Այսօր Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի կլիմայի միջազգային համաժողովը շատ ավելի փոքր է լինելու, քան անցյալ տարի Դուբայում անցկացվածը։ Այս մասին ասվում է Euronews-ի անդրադարձում։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ավելի քան 100 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը։ Մի շարք համաշխարհային առաջնորդներ և ​​պաշտոնյաներ, սակայն, հայտնել են, որ չեն մեկնի Բաքու:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եվրոպական տարբեր առաջնորդների մի խումբ հայտարարել է, որ չի մասնակցելու COP29-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկա չի լինի, քանի որ հանձնաժողովը գտնվում է անցումային փուլում, հետևաբար, նա «կենտրոնանալու է իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա»: Ֆոն դեր Լեյենը պատրաստվում է իր պաշտոնավարման երկրորդ ժամկետին, որը պետք է սկսվի դեկտեմբերի 1-ին:

Փոխարենը համաժողովում ԵՄ-ն ներկայացնում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, կլիմայի քաղաքականության ղեկավար Վոպկե Հոկստրան և էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես բաց կթողնի կլիմայի հարցերով գագաթնաժողովը, քանի որ այն տեղի է ունենում Ադրբեջանում։ Երկու երկրների հարաբերությունները սրվել են անցյալ տարվանից, երբ Փարիզը դատապարտեց Բաքվի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում hայերի դեմ։

Եվրոպական մեկ այլ գերտերության՝ Գերմանիայի առաջնորդը նույնպես ներկա չի լինի․ կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չի մեկնի COP29-ին՝ երկրի իշխող կոալիցիայի փլուզումից հետո: Գերմանիայի պատվիրակությունը կգլխավորեն արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, զարգացման նախարար Սվենյա Շուլցեն և շրջակա միջավայրի նախարար Շտեֆֆի Լեմկեն։

Նիդերլանդների վարչապետ Դիկ Շուֆը նույնպես հայտարարել է, որ չի մասնակցելու COP29-ին՝ Ամստերդամում իսրայելցի ֆուտբոլասերների և պաղեստինամետ ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների պատճառով։

Ըստ ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկությունների՝ G7-ի երկրներից Բաքվում COP29-ին կմասնակցեն միայն Իտալիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետները։

Քանի որ COP29-ը տեղի է ունենում ԱՄՆ ընտրություններից ընդամենը մի քանի օր անց, նախագահ Ջո Բայդենը չի մասնակցելու դրան: ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի կլիմայի միջազգային քաղաքականության գծով նախագահի ներկայիս ավագ խորհրդական Ջոն Պոդեստան։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես չի մեկնի Բաքու։

Անցյալ ամիս ստացած գլխի վնասվածքից հետո Բրազիլիայի նախագահ Լուիս Իգնասիո Լուլա դա Սիլվան նույնպես չեղարկել է այցը Բաքու: Հաջորդ տարի այս երկիրը պետք է հյուրընկալի COP30-ը։

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը նույնպես չի մասնակցի գագաթնաժողովին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է նրան չընտրել որպես ներկայացուցիչ, քանի որ նա շարունակում է իր ապաքինումը քաղցկեղից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին երկրի պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան և Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը նույնպես չեն մասնակցելու համաժողովին։

Օգոստոսին Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն հայտարարել էր, որ երկիրը չի մասնակցի COP29-ին՝ ի նշան բողոքի խոշոր երկրների դեմ՝ «կլիմայի փոփոխության զոհերին արագ աջակցության բացակայության պատճառով»: Պապուա Նոր Գվինեան չափազանց խոցելի է կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ: Այն տուժում է այնպիսի ազդեցություններից, ինչպիսիք են ծովի մակարդակի բարձրացումը և բնական աղետները: Երկրի ԱԳ նախարար Ջասթին Տկաչենկոն էլ մի քանի շաբաթ առաջ հաստատել էր, որ երկիրը դուրս է գալիս կլիմայի գագաթնաժողովում բարձր մակարդակի բանակցություններից: Նա դա որակել է որպես «ժամանակի ամբողջական կորուստ»։ Ըստ պաշտոնյայի՝ Պապուա Նոր Գվինեան «այլևս չի հանդուրժի դատարկ խոստումները և անգործությունը», մինչ իր ժողովուրդը տառապում է կլիմայի փոփոխության կործանարար հետևանքներից:

Վերջին մի քանի տարիների ընթացքում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովներին մասնակցող մարդկանց թիվը, թվում էր, երկրաչափական աճ է գրանցել: Անցյալ տարի Դուբայի գագաթնաժողովին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 83,884 մարդ։

Անցյալ տարվա ռեկորդային բարձր մակարդակից հետո ՄԱԿ-ի կլիմայի հարցերով ղեկավար Սայմոն Սթիելն այս տարվա սկզբին հայտարարել էր, որ հույս ունի ավելի պակաս թվով մարդկանց տեսնել Բաքվում։ Այս տարի UNFCCC-ն համաձայնել է սահմանափակել մասնակցությունը մինչև 40,000 հոգու սահմաններում, որը մոտավորապես նույնքան է, որքան Գլազգոյում անցկացված COP26-ին մասնակցության ցուցանիշը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի