Բակո Սահակյանը ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայկական 2 պետությունների ներխորհրդարանական կապերին առնչվող հարցեր

Լուրեր

15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
Բոլորը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներխորհրդարանական կապերին, ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ Աժ մշտական հանձնաժողովների ղեկավարները հանդիպել են Արցախի խորհրդարանի համանուն հանձնաժողովների ղեկավարների ու անդամների հետ և քննարկել հետագա փոխգործակցության ուղիները, երկու խորհրդարաններում շրջանառության մեջ գտնվող օրենսդրական նախաձեռնությունները և դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Այնուհետև ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմակայելու համատեքստում քաղաքական ուժերի համագործակցության հարցերի շուրջ:

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ խորհրդարանական պավիրակությունը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին: