Թրամփն ու Բայդենը խոսել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի մասին․ NYPost

Լուրեր

23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
23.06.2026 | 14:15
ՄԻՊ-ը դատապարտել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը
23.06.2026 | 14:13
Քանի Կիևյան կամուրջը փակ է, կանգառասրահ տեղադրեք այդ փողոցում. Կուբատյանը` Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:07
Թուրքմենստանի նախագահն Ալիևի հետ Արցախում է․ նրանք այցելել են Շուշի
23.06.2026 | 14:03
Շիշը շպրտել եմ հանդարտեցնելու համար, սեղանին է դիպել. Միքայել Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:00
Կիևյան կամրջի վրա կիրակի չեն աշխատել, պիտի 24/7 լինի. ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:53
Չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկնումը Դալարիկ կայարանի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով
23.06.2026 | 13:49
Գնում են մանկապարտեզի բացման ու վախենում պատերին կպնեն. քանդվում է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:44
Արցախի դրոշը կրկին տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում
23.06.2026 | 13:37
Իրանը հայտարարել է, որ ռմբակոծված միջուկային վայրեր ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այց նախատեսված չէ
23.06.2026 | 13:30
Կենտրոնում եք կանգառասրահներ դնում, մյուս վարչական շրջանների բնակիչներն ինչո՞վ են մեղավոր. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:23
Փամբակի զորամասում վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ
23.06.2026 | 13:21
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանն ընտրվել է փոխնախագահող երկիր
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործող նախագահ Ջո Բայդենի հետ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի պատերազմը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։

«Ես ուզում էի իմանալ նրա կարծիքը, և նա այն արտահայտեց։ Բացի այդ, մենք շատ ենք խոսել Մերձավոր Արևելքի մասին։ Ես ուզում էի իմանալ նրա կարծիքը, թե որտեղ ենք մենք, և ինչ է նա մտածում։ Նա կիսվեց իր կարծիքով»,- ասել է Թրամփը New York Post-ի հետ զրույցում Վաշինգտոնից մեկնելուց առաջ:

Թրամփի խոսքով՝ ինքն ու Բայդենն ուրախ էին տեսնել միմյանց և նախատեսում են կրկին հանդիպել մինչև երդմնակալությունը։

Հանդիպման նախօրեին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ Բայդենը կոչ կանի շարունակել աջակցությունն Ուկրաինային և չհրաժարվել Կիևից, քանի որ դա կարող է հանգեցնել Եվրոպայում է՛լ ավելի մեծ անկայունության։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի