Էն ուժերը, որ մի անգամ ձեզ օգնել են, կարող է՝ էլ չօգնեն. Արամ Սարգսյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 14:24
Ում փողերն էին բաժանում ենթադրյալ ընտրակաշառողները. Արթուր Նահապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 14:14
Զախարովան ԵՄ-ին մեղադրել է «ՀՀ-ում ընտրական գործընթացը վերահսկելու, ՔՊ-ին՝ ընդդիմության նկատմամբ ճնշումների» մեջ
10.06.2026 | 14:00
Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված
10.06.2026 | 13:56
Նորվեգիայի հավաքականն իր հետ 300 կգ ձուկ կտանի ԱԱ-2026-ին
10.06.2026 | 13:48
Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջը վերականգնվել է
10.06.2026 | 13:38
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ
10.06.2026 | 13:33
Սրբուհի Գալյանը` Արթուր Օսիպյանին զրո հարկի խոնավ խցում պահելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:30
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10.06.2026 | 13:21
Հունիսի 14-ին ունենալու ենք իդեալական արդյունքներ․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:12
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
10.06.2026 | 13:08
Թուրքիայի ԱԳ նախարարը Լավրովի բանակցություններում նաև Հարավային Կովկասին կանդրադառնա
10.06.2026 | 13:05
Նոր բացահայտումներ կունենանք, խուզարկություններ ու ձերբակալություններ են սպասվում․ ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:54
Քվեատուփից ծրարը հանվում է երեք անձի մասնակցությամբ․ ի՞նչ է սահմանում Ընտրական օրենսգիրքը 
10.06.2026 | 12:43
Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:38
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Այս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես, այստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ, այդ նախկինն էլ՝ Հանրապետական կուսակցությունը, թեկնածու չի առաջադրել. ի՞նչ սևի ու սպիտակի խնդիր է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե ոմանք, որ իրեն ընկեր են ներկայանում, բանակցում են ՀՀԿ-ի հետ, Արամ Սարգսյանն ասաց՝ «ձայն չես հանում, ժողովուրդը մի խոսք ունի՝ լռությունը համաձայնության նշան է, ձայն ենք հանում, ասում են՝ ինչի եք ձեզ վրա վերցնում»:

«Հավատացնում եմ ձեզ, փոքր երեխաների լեզվով ասած՝ ամպի չափ երևակայություն է պետք ունենալ, որ մտածեն, որ «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ՝ նրանց հետ բերելու համար: Չգիտեմ՝ ո՞ր ժանրից է, բայց էդ բանը մեզ կապելն ուղղակի անհեթեթություն է: Խնդիրն այն է, պարոն վարչապետ ջան, որ դուք տեսակետ եք ասում, որով մեղադրում եք բոլորին»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

Պատգամավորը նաև Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ վստահեցնելով, որ ժողովուրդն իսկապես սիրո և համերաշխության հեղափոխություն է ուզում. «Ժողովուրդը հոգնել է ինքն իր հետ կռվելուց: Հերիք է էդ ասֆալտին փռելուց, քշելուց, չգիտեմ ինչերից խոսենք: Էս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես: Էստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ: Էդ նույն ԲՀԿ-ն իր 31 պատգամավորով համապատասխան պահին կանգնեց ձեր կողքը, Դաշնակցությունն իր 7 պատգամավորով կանգնեց ձեր կողքը, մենք եկանք՝ քվեարկեցինք: Բա ո՞նց կարելի է նեղացնել ձեզ հետ ճանապարհ անցածին: Հո խնդիրը մենակ քայլելու մե՞ջ չի»:

Արամ Սարգսյանը խնդիր չի տեսնում, եթե Փաշինյանն ուզում է, նրա խոսքով, միայն իր հետ քայլած մարդկանց հետ իշխանություն ստեղծել ու Հայաստան կառուցել: «Եթե էդպես է, ես ձեզ ասելու էլ բան չունեմ, էլ երբեք դրան չեմ անդրադառնա: Բայց դուք էլ էդ դեպքում մտածեք, թե ո՞նց եք անելու արտահերթ ընտրության գնալուց: Որովհետեւ թվարկածս ուժերը կանգնած են եղել ձեր կողքին և հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից ենք: Հիմա ես նայում եմ, էդ մարդիկ մտածում են՝ կողմնակից լինենք, ի՞նչ անենք: Բա էստեղ մտածելու բան չկա՞: Քաղաքական դաշտի հետ պետք է իսկապես սիրո, հանդուրժողականության մթնոլորտում փորձել կոնսենսուսի գալ, լուծումներ գտնել, որովհետև նույն սահմանադրական հանրաքվեն էլ Ազգային ժողով է գալու: Ու էն մարդիկ, որ ձեզ մի անգամ օգնել են, կարող է՝ էլ չօգնեն»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: