Ամենատես աչքը դեռ Ձեզ չի հասնի․ ՆԳՆ-ն հետ է կանչել պարտադիր տեսախցիկների խնդրահարույց նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

05.06.2026 | 21:40
Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 4-6-ին աճել է մոտ 33%-ով
05.06.2026 | 21:30
Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները
05.06.2026 | 21:19
Եղիշե Մելիքյանը և Օգնյեն Չանչարևիչը` Ղազախստանի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:09
Կես միլիոն դոլարից ավելի՝ Meta-ին․ քաղաքական ուժերի գովազդային ծախսերը 
05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
05.06.2026 | 20:16
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:12
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:59
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 19:49
Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
05.06.2026 | 19:43
Թաթոյանը պնդում է՝ Փաշինյանի իշխանությունը մեծացրել է Ռուսաստանից կախվածությունը․ որ պնդումն է ճիշտ, որը՝ սխալ
05.06.2026 | 19:30
ՀՀ-ն զենք է վաճառել 2 երկրի․ նոր երկրների վաճառքներ կլինեն․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:29
ՄԻՊ-ը ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության հանգամանքները
Բոլորը

Հանրության շահերի պաշտպանության երաշխավորմանը միտված նախագիծ․ ընդամենը կես տարի առաջ ահա այս ձևակերպումներով էր Ներքին գործերի նախարարությունը փորձում արժանանալ խորհրդարանի հավանությանը՝ առաջ մղելով իր նախաձեռնած օրենքի փոփոխության նախագիծը։ 

Դրանով առաջարկվում էր 50 քմ-ից ավելի տարածք զբաղեցնող սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առևտրի վայրերի մուտքի մոտ տեսախցիկներ տեղադրելը պարտադիր դարձնել և դրանց հասանելիություն ապահովել ՆԳՆ-ի համար։ Չնայած մասնագիտական հանրության բուռն քննադատությանը՝ նախագիծն առաջին ընթերցումն անցավ, բայց երկրորդից առաջ կառույցը որոշել է հետ կանչել նախագիծը.

«ՀՀ ներքին գործերի նախարարությունը, գիտակցելով հարցի կարևորությունը և խորությունը, առանցքային համարելով հանրային անվտանգության բոլոր շահառուների շահերի պատշաճ պաշտպանությունը և այդ կապակցությամբ բոլոր դերակատարների փոխհամաձայնեցված դիրքորոշման առկայությունը, մշտապես պատրաստակամություն է հայտնել քննարկելու ցանկացած մտահոգություն և հասցեագրելու այն։ Մեր կողմից ներկայացված նախագիծը չունի որևէ ենթատեքստ, այն բխում է բացառապես հանրային շահից։ Սակայն եթե հանրությունը, որի շահերի պաշտպանության երաշխավորմանն էր միտված այս նախագիծը, չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՀՀ ներքին գործերի նախարարությունը նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ»,- նշվում է ՆԳՆ հաղորդագրությունում։

Աղմկահարույց նախագիծը հանրային քննարկման էր ներկայացվել տարեսկզբին, արդեն հունիսին՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը հավաստիացնում էր նախագիծն առավել քան կարևոր է։

Այնինչ, նախագծի ներկայացման առաջին իսկ օրից քաղհասարակությունը բավականին խնդրահարույց էր համարում օրենսդրական փոփոխությունը, ահազանգելով՝ ուժային կառույցը հասանելիություն է ստանում և խոչընդոտում յուրաքանչյուրի անձնական կյանքին։

Նախագիծը հունիսին առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովում՝ բացառապես իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քվեներով։ Երկրորդ ընթերցումը, սակայն, տևական ժամանակ է՝ ձգձգվում էր, և փաստորեն անորոշ ժամանակով սառեցվում է։ 

Ուշագրավ է, որ նախագծի ընդունմամբ տնտեսվարողների ուսերին նաև զգալի բեռ կավելանար ֆինանսական տեսանկյունից․ տեսախցիկները տրամադրելու էր ոչ թե օրինագիծն առաջարկող նախարարությունը կամ այլ պատկան մարմին, այլ հակառակը՝ այն պետք է գներ տնտեսվարողը։

ՆԳՆ-ից դեռևս չեն մեկնաբանում՝ նախագիծը փոփոխությունների՞ է ենթարկվելու և կրկի՞ն ներկայացվի, թե՞ ուժային կառույցն ամբողջովին հրաժարվում է խնդրահարույց նախագծից։ Քաղհասարակությունն այս հարցում այնքան էլ լավատես չէ։

Ուշագրավ է, որ նախագիծը քննադատության էր արժանացել Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի, այլև միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության կողմից։ Կառույցի դիտարկմամբ՝ օրինագիծը հիմնավորված չէ և խոչընդոտում է անձնական կյանքի և այլ իրավունքներին։ 

Մի խումբ հասարակական կազմակերպություններ, որոնք մինչ այս հանդես էին եկել քննադատություններով ու մտահոգություններով, այսօր ի պատասխան ՆԳՆ-ի կողմից նախագիծը հետ կանչելու որոշման, հայտարարություն տարածեցին  նշելով՝ պատրաստակամ են ակտիվորեն ներգրավվել ՆԳՆ-ի կողմից նախաձեռնվելիք հանրային և աշխատանքային քննարկումներին՝ տրամադրելով մասնագիտական աջակցություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան