ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան դատապարտել են Իսրայելի ագրեսիան Գազայում ու Լիբանանում

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սիրիայի հարցով Իրանի, Թուրքիայի ու ՌԴ-ի բարձրաստիճան պաշտոնյաների 22-րդ հանդիպումն է  տեղի ունեցել 2024 թվականի նոյեմբերի 11-12-ը Ղազախստանի մայրաքաղաքում։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ 22-րդ միջազգային հանդիպման արդյունքներով կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել։

Մասնավորապես, նրանք դատապարտել են Գազայում շարունակվող «իսրայելական մասսայական սպանությունները, ինչպես նաև Իսրայելի ագրեսիան Լիբանանում և Արևմտյան ափին», դատապարտել են Իսրայելի գործողությունները Սիրիայում և այդ գործողությունները համարել միջազգային իրավունքի խախտում։

Կողմերը դեմ են արտահայտվել նավթի և այլ ռեսուրսների շարունակական «անօրինական բռնագրավման և փոխանցման դեմ, որոնք պետք է պատկանեն Սիրիային», ընդունել Մերձավոր Արևելքում բռնության սրման բացասական ազդեցությունը Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի վրա։

Կողմերը պայմանավորվել են  հետագա ջանքեր գործադրել՝ ապահովելու իրավիճակի կայուն կարգավորում Իդլիբի դեէսկալացիայի գոտում և դրա շուրջ, ներառյալ հումանիտար իրավիճակը, կոչ են արել ՄԱԿ ՓԳՀ-ին, գործակալություններին և բոլոր մարդասիրական կազմակերպություններին շտապ արձագանքման միջոցներ մշակել նրանց համար, որոնք ստիպված են եղել Լիբանանից Սիրիա տեղափոխվել Լիբանանում մարտերի էսկալացիայից հետո:

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայի հարցով գագաթնաժողով անցկացնել նշյալ ձևաչափով Ռուսաստանում և 23-րդ հանդիպումը անցկացնել Աստանայում 2025 թվականի առաջին կեսին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի