Իրավիճակը Կուրախովոյի շուրջ գնալով վատթարանում է․ DeepState

Լուրեր

08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը մոտենում են Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքի մատույցներին, իրավիճակը շարունակում է վատթարանալ, գրում է ուկրաինական DeepState վերլուծական պորտալը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ վերլուծաբանների՝ ռուսական ստորաբաժանումները հյուսիսից, հարավից և արևելքից գրոհում են ուկրաինական ուժերի դիրքերը՝ փորձելով շրջապատել քաղաքը և վերահսկողության տակ վերցնել Զապորոժիե-Դոնեցկ Н15 մայրուղին։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ Կուրախովոյից հարավ գտնվող Անտոնովկա-Կատերինովկա-Ելիզավետովկա բնակավայրերի տարածքում, որտեղ հակառակորդը փորձում է ճեղքել և դիրքեր գրավել, նշում է DeepState-ը։

Երկուշաբթի ուկրաինական և ռուսական տելեգրամյան ալիքները հայտնել են Կուրախովսկի ջրամբարի Տերնովսկայա ամբարտակի պայթյունի մասին։ Տեղեկությունները հակասական են, ոմանք պնդում են, որ ամբարտակը պայթեցրել են ուկրաինական զինված ուժերը՝ ռուսական հարձակումը դանդաղեցնելու համար, իսկ մյուսները պնդում են, որ այն փլուզվել է ռուսական գնդակոծության հետևանքով։

Աղբյուրները հայտնում են Վոլչյա գետի ջրի մակարդակի բարձրացման մասին։ Պատվարի քանդումը հաստատող լուսանկարներ կամ տեսանյութեր դեռ չկան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի