Մխիթար Հայրապետյանը` արբանյակի ընկնելու հավանականության հարցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.06.2026 | 12:51
ՌԴ Սվերդլովսկի մարզում փոթորկի հետևանքով գրեթե 100 տուն է վնասվել․ 16 մարդ վիրավորվել է
23.06.2026 | 12:51
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին. մեկ անձ հոսպիտալացվել է
23.06.2026 | 12:43
Փաշինյանի որոշմամբ կարկտահարության դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 11:23
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը
23.06.2026 | 11:17
Խուզարկություն են իրականացնում Իշխան Սաղաթելյանի բնակարանում. ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:11
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ
Բոլորը

«Ես սովորություն չունեմ կուսակցական փակ ֆորմատով քննարկումների բովանդակությունը հրապարակային դարձնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա նշեց, որ այն, ինչ ներթիմային քննարկման համար է, մնում է այդպիսին։
Ինչ վերաբերում է «ArmSat1» հայկական արբանյակի հետ կապված խոսակցություններին՝ Հայրապետյանը նշեց․
«Մեկ հոդված է ընկել աչքովս, որ միլիոնավոր դոլարների մսխում է տեղի ունեցել։ Դա մամուլից եմ իմացել ու դրան չեմ կարող անդրադառնալ։ «ArmSat1» -ը ուղեծիր ուղարկելով՝ խնդիր չի դրվել ՀՀ բոլոր խնդիրները լուծել։ Նախաձեռնության նպատակը եղել է այն, որ տիեզերական գործունեություն մեկնարկի և դրա համար եղել է տարբերակ՝ արբանյակ ունենալ։ Այն տեսալուսանկարահանող արբանյակ է։ Մեր պատմության մեջ առաջին անգամ է, որ ոչ միայն արբանյակ ունենանք, այլև նկարենք։ Սա ապագայի մեջ ներդրում է։
Կարող եմ ասել, որ այսօրվանից մեր մասնագիտական թիմերն ամբողջությամբ ստանձնել են «ArmSat1»-ի կառավարումը։ Արբանյակը կատարում է տիեզերական լուսանկարներ՝ լուծաչափերով, որոնք չեն կարող միլիարդավոր դոլարներ արժեցող արբանյակների լուսանկարների որակին լինել, բայց մենք նման խնդիր չենք դրել։ 7-8 մլն դոլարով ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի։ Մեզ համար շատ կարևոր է արձանագրել, որ սա մեզ համար մեկ քայլ առաջ էր՝ տիեզերական ոլորտում գործունեություն մեկնարկելու, հետագայում արդեն մտածելու ավելի ցածր ուղեծրում արբանյակներ ունենալու մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։