Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությանը մասնակցել են 42 թիմ ՀՀ բոլոր մարզերից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Սեպտեմբերի 16-ին՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի է ունեցել Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը, որի շրջանակում մրցել են արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող 42 ռոբոտ ՀՀ բոլոր մարզերից և Արցախից. տեղեկացնում են «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» լրատվական վարչությունից:

Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնության մասնակիցները 10-ից 18 տարեկան են և հիմնականում ներկայացրել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցը: Նրանք ռոբոտները ստեղծել են շուրջ երկու ամսում և փորձարկել են այն՝ մրցույթից մեկ օր առաջ տեղի ունեցած հեքեթոնում:

«Այս մրցույթի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ մասնակիցները ռոբոտների դետալների ու կցամասերի մեծ մասը պատրաստել են եռաչափ տպիչների ու շաղափային հաստոցի միջոցով: Ինքնուրույն են պատրաստել նաև տպասալիկները (պլատա), գրել մրցույթի պահանջների համապատասխան կոդը և այլն: Մենք չափազանց ոգևորված ենք, որ պատանի սերունդը ինժեներական միտքը զարգացնելով՝ իր սեփական լուծումներն է ստեղծում ու ինքնուրույն ստեղծագործում. նրանք մեր ապագան են, մեր ապագա հերոսները», – ասում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության մրցույթի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ռոբոտների 11-րդ առաջնության գլխավոր հովանավոր՝ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշում է. «Բազմիցս շեշտել ենք, որ Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեն այն բոլոր նախագծերը, որոնք կապված են ինժեներական մտածողության, ծրագրավորման և ռոբոտաշինության հմտությունների զարգացման հետ։ Մենք ուշադիր հետևում ենք, որ այս պատանիները ոչ միայն մասնագիտական հիմնավոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեն, այլև հնարավորություն ունենան դրանք ցուցադրելու, հասկանալու իրենց ուժեղ և թույլ կողմերը, շտկելու թերությունները և դառնալու ապագայի մեծ բիզնեսների նորագույն սերունդը»:

Մրցույթի հովանավոր՝ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշում է. «Նման մրցույթներն անփոխարինելի հարթակ են, որտեղ երեխաները ցուցադրում են իրենց կարողությունները ռոբոտաշինության ասպարեզում և ձեռք են բերում այդքան անհրաժեշտ վստահությունը սեփական ուժերի և կարողությունների հանդեպ: Հատկապես Հայաստանի հեռավոր համայնքներում ապրող երեխաների համար այդ ինքնավստահությունն ու ոգևորությունն ուղղակի անհրաժեշտ են, որպեսզի նրանք շարունակեն սովորել և պայքարել լավագույն ապագայի և կյանքի համար»:

42 թիմերի ներկայացուցիչներն իրենց ստեղծած ռոբոտները ներկայացրել են հանրությանն ու մասնագիտական ժյուրիի անդամներին: Ժյուրիի կազմում էին Տիգրան Զաքարյանը (Ռադիոֆիզիկայի և կապի ինստիտուտ), Փայլակ Ղուկասյանը (ArtElektro), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Հրաչյա Մակարյանը (ՓՈՒԼ), Հրանտ Խաչատրյանը (Սայմոտեկ), Հրաչ Խաչատրյանը (Սայմոտեկ), Աթանես Խաչատրյանը (Ինստիգեյթ Ռոբոտիքս) և Արման Պողոսյանը (Ինստիգեյթ):

Ժյուրիի անդամները, ամփոփելով արդյունքները, ընտրել են լավագույններին: Խրախուսական մրցանակի են արժանացել Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները: Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արցախի ՏՏ կենտրոնի թիմը, երկրորդը՝  Սեւանի ավագ դպրոցի արմաթցիների թիմը:

Հաղթող են ճանաչվել Գյումրու ՀԱՊՀ «Արմաթ» թիմի սաները: Լավագույնների եռյակը դրամական պարգևի է արժանացել Ucom ընկերության և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից:

Գյումրու ՀԱՊՀ թիմի անդամները մրցույթի գլխավոր հովանավոր Ucom ընկերության կողմից պարգևատրվել են նաև բջջային հեռախոսներով:

Արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտների մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում, խրախուսել վերջիններիս, ինչպես նաև ներկայացնել   հանրությանը ոլորտի զարգացման անհրաժեշտությունն ու համաշխարհային տեխնո տենդենցներին մոտենալու ճանապարհները:

«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008թ-ից՝ ԱՏՁՄ-ի կողմից: