«Ավտոբո՞ւս կայանել. «Նոան» երբեք այդպես չի խաղում». Մոտան՝ Չելսիի հետ խաղի մասին

Լուրեր

05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուիչ Մոտան «Չելսիի» հետ այսօր կայանալիք խաղից առաջ խոսել է իր ֆուտբոլիստների մոտիվացիայի մասին․ գրում է armsport-ը։

«Կարծում եմ՝ մեր թիմի մոտիվացիան այն մարզաշապիկն է, որը մենք կրում ենք՝ «Նոան»: Կարծում եմ՝ սրանից ավելի մեծ մոտիվացիա լինել չի կարող․ դուրս գալ խաղադաշտ ու լինել այնպիսի լավ մրցաշարում, ինչպիսին Կոնֆերենցիաների լիգան է, կերտել պատմություն, որը մենք արդեն իսկ արել ենք: Այո, ճիշտ եք՝ թիմին մոտիվացնելը դժվար չէ, բայց ամեն օր է այդպես: Մրցաշրջանի մեկնարկից ի վեր մեր տղաներն ամեն օր մեծ մոտիվացիայով են լցված եղել մեր մարզումների ու խաղերի հանդեպ: Հուսով եմ՝ այսօր ստիպված չեմ լինի նրանց չափից դուրս շատ էներգիա տալ»,- ասել է մարզիչը:

«Որպես գլխավոր մարզիչ՝ առաջին անգամ եմ թիմիս հետ մրցելու այսքան հեղինակավոր ակումբի դեմ, բայց, ինչպես միշտ, իմ սպասելիքները նույնն են. դուրս գալ խաղադաշտ, ներդնել առավելագույնը, ցույց տալ մեր խաղը, հավատարիմ մնալ մեր խաղային ծրագրին և վայելել: Սա այն է, ինչ մենք անում ենք յուրաքանչյուր խաղում: Սա այն է, ինչին մենք սպասում ենք, և վաղն էլ բացառություն չի լինի: Շատ ուրախ ենք նման հեղինակավոր ակումբի հետ այսպիսի գեղեցիկ մարզադաշտում խաղալու հնարավորության համար: Այսօր  մրցավարի մեկնարկային սուլիչի հետ ամեն ինչ կընթանա բնականոն հունով»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Մոտային հարց են ուղղել նաև հայկական թիմը գլխավորելու որոշման մասին:

«Այն շատ հեշտ էր: Ես պարզապես սիրահարվեցի նախագծին և մեր ակումբի նախագահի՝ թիմի զարգացման տեսլականին, քանի որ նա ցանկանում է «Նոայի» անունը տեղակայել եվրոպական ֆուտբոլային քարտեզի վրա: Սա այն է, ինչն ինձ գրավեց: Գրավիչ էր նաև այն, ինչը նա ցանկանում է անել ներքին առաջնությունում ու նպաստել առհասարակ հայկական ֆուտբոլի զարգացմանը: Այսպիսի նախագծերն ինձ դուր են գալիս, քանի որ այն ամբողջ փորձառությունը, որ ես հավաքել եմ, կարծում եմ՝ պետք է նաև վերադարձնեմ ֆուտբոլին: Այս ակումբին միանալու ու վերջինիս զարգացման մասը դառնալու որոշումն ինձ շատ հեշտորեն տրվեց»:

Մարզչին հարց է ուղղվել այն մասին՝ արդյոք իրենք պատրաստվում են խիստ պաշտպանողակա՞ն ֆուտբոլ խաղալ.   «Ավտոբո՞ւս կայանել». «Նոան» երբեք «ավտոբուս չի կայանում», ոչ ինձ հետ: Մենք խաղում ենք մեր խաղն ինչպես, որ պետք է խաղանք: Գիտենք, որ ի դեմս «Չելսիի»՝ խաղալու ենք ֆանտաստիկ թիմի դեմ: Գիտենք, որ նրանք ֆավորիտ են ու կրում են ամբողջ պատասխանատվությունը: Գիտենք և ընդունում ենք սա: Շատ համեստ ենք դա հասկանալու համար, բայց «ավտոբուս կայանել» չենք պատրաստվում»: